Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները

Քաղաքականություն

21.08.2026 | 22:12

Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգի համաձայն, հրապարակվել են 2026 թվականի սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները։

Ընտրությունները կանցկացվեն Արմավիրի մարզի Ֆերիկ, Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, ինչպես նաև Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։

ՆԳՆ-ից հայտնում են, որ ընտրություններին մասնակցող թեկնածուներին անհրաժեշտ տեղեկանքների տրամադրումն ապահովելու նպատակով օգոստոսի 22-ին և 23-ին՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն, կաշխատեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Վաղարշապատի, Թումանյանի, Վանաձոր 3 և Եղվարդի բաժինները։

Միաժամանակ քաղաքացիների համար գործում է Զանգերի սպասարկման կենտրոնը՝ 84-22 հեռախոսահամարով, որտեղ հնարավոր է ստանալ առաջիկայում կայանալիք ընտրությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն։

ՆԳՆ-ն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներին հորդորում է նախապես ստուգել իրենց տվյալները և ճշտել ընտրատեղամասը։

Դա հնարավոր է անել՝ elections.mia.gov.am կայք մուտք գործելով և ընտրելով «ՏԻՄ ընտրություններ 2026» բաժինը։

Leave a comment