FactorTv
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
Հասարակություն 02.11.2026 | 18:19 Գեղարքունիքի, Սյունիքի և Արարատի մարզերում առանց ընդերքօգտագործման իրավունքի տեղահանվել է ավելի քան 164 հազար խմ լեռնային զանգված։ Արձանագրված դեպքերով պետությանը պատճառված վնասը կազմել է 146 մլն 51 հազար 766 դրամ։ ԲԸՏՄ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների ձեռնարկած վերահսկողական միջոցառումների արդյունքում Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերում արձանագրվել են ապօրինի … Read more
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերը երկուշաբթի հրաժարական է ներկայացրել՝ երկարատև բյուջետային ճգնաժամի սրման ֆոնին։ Սակայն թագավոր Ֆիլիպը դեռևս որոշում չի կայացրել՝ ընդունե՞լ այն, թե՞ ոչ, գրում է AP-ը։ Պահպանողական ֆլամանդացի ազգայնական Դե Վևերը պաշտոնը ստանձնել էր՝ նպատակ ունենալով լուծել մեծ պարտք ունեցող Բելգիայի բյուջետային խնդիրները, սակայն չէր կարողացել իր առաջարկների շուրջ ստանալ հնգակուսակցական կառավարական կոալիցիայի … Read more
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
Քաղաքականություն 02.11.2026 | 17:32 ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 2-ին հանդիպել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուլի Քրոուլիին։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ ԱԺ հաղորդագրությունը՝ ստորև․ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուլի Քրոուլիին։ Ռուբեն … Read more
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
Քաղաքականություն 02.11.2026 | 17:43 Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն ընդունել է Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Շահվերդյանին և խմբի անդամներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։ Իրանում ՀՀ դեսպանության հաղորդագրությունը՝ ստորև․ Դեսպան Գրիգոր Հակոբյանը ՀՀ դեսպանությունում ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Շահվերդյանին … Read more
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
Թռիչքուղու և ղեկուղու հատման հատվածում նախատեսված աշխատանքներով պայմանավորված՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նոյեմբերի 2-7-ը չվերթերի իրականացման ժամային սահմանափակումներ կգործեն։ Factor TV-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեց օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Լուսինե Մողրովյանը։ «Նոյեմբերի 2-6-ը չվերթեր չեն իրականացվի ժամը 09:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ նոյեմբերի 7-ին՝ ժամը 09:00-15:00-ը»,- նշեց նա։ Ռոզա Վարդանյան
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Անտոնիո Ֆերնանդեսի գլխավորած թիմը պատրաստվում է ԱԱ-2028-ի որակավորման հիմնական փուլի՝ Շվեդիայի դեմ արտագնա հանդիպմանը, որը կկայանա նոյեմբերի 7-ին շվեդական Գևլե քաղաքի «Գևլեհովշալեն» մարզահամալիրում։ Առաջին խաղում հայ ֆուտզալիստները 2:3 հաշվով պարտվել են Հունգարիայի հավաքականին։ Հավաքին մասնակցում են հետևյալ ֆուտզալիստները. Ալբերտ … Read more
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն 02.11.2026 | 17:21 Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հարցազրույցի ընթացքում անդրադարձ է TRIPP նախագծի հատվածում միջազգային օպերատորի («front office») ներգրավմանը և դրա գործառույթներին։ ՊԵԿ նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը լիովին պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթներն ու պետական սուվերենությունը։ Օպերատորի կողմից նախատեսվում է միայն պարզ գործողությունների իրականացում, որոնք որևէ կերպ չեն ազդում … Read more
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում կայացել են 12-րդ տուրի հանդիպումները: Տուրը հաղթական է ստացվել գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի», առաջատար «Նոայի», «Փյունիկի», «Ալաշկերտի» ու «Շիրակի» համար: «Նոան» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 31 միավոր: Երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիան» հետ է 2 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Փյունիկը»՝ 3: Հայաստանի առաջնություն, 11-րդ տուր «Արարատ-Արմենիա» – «Գանձասար»՝ 3։0Արթուր Սերոբյան, 9, Սանդրո … Read more
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
Քաղաքականություն 02.11.2026 | 16:50 Ադրբեջանի պետական սահմանին հայտնաբերված անօդաչու թռչող սարքերը վնասազերծվել են։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տեղեկությունը տարածել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնը։ Նշվում է, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության սահմանապահ զորքերի «Հորադիզ» և «Գեյթեպե» սահմանապահ ջոկատների պատասխանատվության գոտիներում կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից Ադրբեջանի Հանրապետություն ընդհանուր 22,9 կգ քաշով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխումը։ … Read more