Քաղաքականություն
02.11.2026 | 17:21
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հարցազրույցի ընթացքում անդրադարձ է TRIPP նախագծի հատվածում միջազգային օպերատորի («front office») ներգրավմանը և դրա գործառույթներին։
ՊԵԿ նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը լիովին պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթներն ու պետական սուվերենությունը։ Օպերատորի կողմից նախատեսվում է միայն պարզ գործողությունների իրականացում, որոնք որևէ կերպ չեն ազդում մաքսային վարչարարության արդյունավետության վրա։ Մինչդեռ ռիսկերի վերլուծությունը, զննումները և վերջնական որոշումների կայացումը մնում են բացառապես մաքսային ծառայողների տիրույթում։
Նշվել է նաև, որ միջազգային օպերատորի փոքր գործառույթների անհրաժեշտությունը պայմանավորված է նաև երկար տարիներ փակված սահմանների բացմամբ և կողմերի միջև վստահության մթնոլորտի ապահովմամբ։ Զուգահեռաբար, մաքսային համակարգում ակտիվորեն իրականացվում են թվայնացման և «անհպում» սպասարկման ռեֆորմներ։
Մանրամասները` տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան