Թռիչքուղու և ղեկուղու հատման հատվածում նախատեսված աշխատանքներով պայմանավորված՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նոյեմբերի 2-7-ը չվերթերի իրականացման ժամային սահմանափակումներ կգործեն։ Factor TV-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեց օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Լուսինե Մողրովյանը։
«Նոյեմբերի 2-6-ը չվերթեր չեն իրականացվի ժամը 09:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ նոյեմբերի 7-ին՝ ժամը 09:00-15:00-ը»,- նշեց նա։
Ռոզա Վարդանյան