Բեռլինում ու Լոնդոնում ադրբեջանական դեսպանատների մոտ բողոքի ակցիաներ են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 19.10.2026 | 13:46 Բեռլինում բողոքի ակցիա է անցկացվել Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ ադրբեջանական դպրոցներում հիջաբի արգելքի դեմ։ Ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մասնակիցները քաղաքի կենտրոնից երթով շարժվել են դեպի Բրանդենբուրգյան դարպասներ՝ վանկարկելով «Ազատություն հիջաբին» կարգախոսը։ Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցողները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին վերացնել արգելքը։ Մասնակիցները պարզել են Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի, Պաղեստինի դրոշները։ Ադրբեջանական իշխանական … Read more

Կրթությունը՝ կենսաբազմազանության պահպանման և կայուն պարենային համակարգերի զարգացման շարժիչ ուժ. ՈՒՂԻՂ

Հասարակություն 19.10.2026 | 13:53 Մեկնարկել է «Կրթությունը որպես կենսաբազմազանության պահպանման և կայուն պարենային համակարգերի զարգացման շարժիչ ուժ» խորագրով բարձրաստիճան պանելային քննարկումը։ Բացմանը ներկա է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում պաշտոնական ընթրիք է կազմակերպել՝ Մերիդիանի գլխավոր հանդիսությանն ընդառաջ

Քաղաքականություն 19.10.2026 | 13:16 ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Հայաստանի դեսպանությունում պաշտոնական ընթրիք է հյուրընկալել՝ Մերիդիան միջազգային կենտրոնի գլխավոր հանդիսությանն ընդառաջ։ Միջոցառմանը մասնակցել են դիվանագիտական, հասարակական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ։ Ընթրիքի ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան համագործակցության և երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր։ Այնուհետև հյուրերը մասնակցել են Մերիդիան միջազգային կենտրոնի գլխավոր հանդիսությանը։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հաղորդագրությունը՝ ստորև․ … Read more

Օլիգարխներից մեկի որսատեղին է եղել․ պետությունը 4-5 հազար հա հող է հետ բերել․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 19.10.2026 | 13:22 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կարծում է, որ Ամուլսարի հանքի շահագործումն անհրաժեշտ է Հայաստանի տնտեսական զարգացման համար։ Նրա խոսքով՝ հանքարդյունաբերությունը ստեղծում է աշխատատեղեր, ապահովում հարկային եկամուտներ և նպաստում ՀՆԱ-ի ու արտահանման աճին։ Պապոյանի ներկայացմամբ՝ Ամուլսարի հանքում աշխատում է 1600 մարդ, իսկ դրա գործունեության արդյունքում ստեղծվել է մինչև 4000 անուղղակի աշխատատեղ։ Նախարարի … Read more

Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար

ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը Մանկավարժականում կայացած Գիտական խորհրդի արտահերթ նիստում ներկայացրեց համալսարանի ռեկտորի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանին։ Վերջինս այդ պաշտոնում առաջադրվել է ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստում անցկացված քվեարկության արդյունքներով։ Այս մասին տեղեկանում ենք համալսարանի պաշտոնական էջից։ Նախարարն ընդգծել է, որ Արաքսիա Սվաջյանն ունի Մանկավարժական համալսարանում դասախոսական և հետազոտական աշխատանքի … Read more

«Բարսելոնան» կրկնել է «Ռեալի» ռեկորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի առաջնության 9 -րդ տուրում գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը 5:2 հաշվով հաղթել է «Բետիսին»: Կատալոնական ակումբը կրկնել է Մադրիդի «Ռեալի» ռեկորդը, որն Իսպանիայի առաջնությունում 9 անընդմեջ հաղթանակով մեկնարկել էր 1968/1969 մրցաշրջանում, հաղորդում է Marca-ն: Իսպանիայի առաջնության հաջորդ տուրում «Բարսելոնան» ու «Ռեալը» մրցելու են իրար հետ: 9-րդ տուրում «Արքայական ակումբը» ևս հաղթել է՝ 4:1 հաշվով … Read more

Չվճարված հարկերի հետևանքով պետությանը պատճառված շուրջ 39,1 մլն դրամի վնասը կբռնագանձվի․ Դատախազություն

Հասարակություն 19.10.2026 | 12:59 Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության՝ չվճարված հարկերի հետևանքով պետությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայցերը։ Դատախազության հաղորդմամբ՝ ֆիզիկական անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 39 մլն 128 հազար 615 դրամ։ Գումարը կբռնագանձվի դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելուց հետո։ Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը բավարարվել … Read more

Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին. զոհ ու վիրավորներ կան

Ռուսաստանը հոկտեմբերի լույս 19-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին։ Զոհվել է մեկ մարդ, ևս ութը՝ վիրավորվել, հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի տվյալներով՝ զոհվածը 21-ամյա աղջիկ է, գրում է Current time-ը։ Ռուսական հարձակման հետևանքներն արձանագրվել են քաղաքի առնվազն երեք վարչական շրջաններում։ Դեսնյանսկի շրջանում հրդեհ է բռնկվել ոչ բնակելի շենքում, … Read more

Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում մատչելիության և մանկավարժահոգեբանական աջակցության խնդիրներ են հայտնաբերվել․ ՄԻՊ-ը առաջարկություններ կներկայացնի իրավասու մարմիններին

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Երևանի թիվ 17 հատուկ դպրոց և արձանագրել հաշմանդամություն ունեցող ու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հետ կապված խնդիրներ։ Մասնավորապես, դպրոցի միակ վերելակը լիարժեք հարմարեցված չի եղել տեղաշարժման դժվարություններ ունեցող սովորողների համար, իսկ անհրաժեշտ մանկավարժահոգեբանական ծառայությունները ամբողջությամբ չեն ապահովվել՝ մասնագետների պակասի և ծանրաբեռնվածության պատճառով։ ՄԻՊ … Read more

Պուտինը Թրամփին առաջարկել է եռակողմ գագաթնաժողով անցկացնել Չինաստանի առաջնորդի հետ. WSJ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է նոյեմբերին հանդիպում անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի մասնակցությամբ՝ քննարկելու ուկրաինական հակամարտության կարգավորումը Մոսկվայի համար շահավետ պայմաններով։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Գագաթնաժողով անցկացնելու առաջարկը հնչել է Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների ջերմացման ֆոնին։ … Read more