ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում պաշտոնական ընթրիք է կազմակերպել՝ Մերիդիանի գլխավոր հանդիսությանն ընդառաջ

Քաղաքականություն

19.10.2026 | 13:16

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Հայաստանի դեսպանությունում պաշտոնական ընթրիք է հյուրընկալել՝ Մերիդիան միջազգային կենտրոնի գլխավոր հանդիսությանն ընդառաջ։ Միջոցառմանը մասնակցել են դիվանագիտական, հասարակական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ։ Ընթրիքի ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան համագործակցության և երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր։ Այնուհետև հյուրերը մասնակցել են Մերիդիան միջազգային կենտրոնի գլխավոր հանդիսությանը։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հաղորդագրությունը՝ ստորև․

Դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է պաշտոնական ընթրիք՝ Մերիդիան միջազգային կենտրոնի գլխավոր հանդիսությանն ընդառաջ։

Ընթրիքին մասնակցել են Վաշինգտոնում անցկացվող նշանակալի միջոցառումներից մեկի՝ Մերիդիանի գլխավոր հանդիսության հյուրերը՝ դիվանագիտական, հասարակական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ։

Ընթրիքը հնարավորություն է ընձեռել նաև մտքեր փոխանակելու Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության, հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումների շուրջ։

Ընթրիքից հետո հյուրերը տեղափոխվել են Մերիդիան միջազգային կենտրոն, որտեղ մասնակցել են գլխավոր հանդիսությանը։

Leave a comment