Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա»-ից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Չարենցի, Վարդանանց, Վրացյան, Նար-Դոսի, Զավարյան, Քաջազնունու, Եր. Քոչարի, Տիգրան Մեծի, Կորի, Գրողների, Արհեստավորների փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Արզական բնակավայրի գազասպառողների,…

ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին

Ալբանիայում անցյալ երեքշաբթիից ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունենում՝ ամիսներ շարունակվող բողոքի ցույցերի սրման ֆոնին։ Դրանց պատճառ են դարձել համալսարաններում պայմանների բարելավման նոր պահանջները, կոռուպցիայի դեմ դժգոհությունը և Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հրաժարականի վերսկսված պահանջները։ «Բողոքի ցույցերն իրավունք են, մինչդեռ բռնությունը՝ հանցագործություն։ Մեր ժողովրդավարության զարգացման այս վճռորոշ փուլում այս կարմիր գիծը պետք է … Read more

Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է

Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից՝ չնայած տարածաշրջանում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակին։ Այս մասին Թեհրանում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Չնայած բազմիցս հիշատակված բարդ իրավիճակին՝ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ տնտեսական և ներդրումային ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածություններից։ Մեր մասնագետներն աստիճանաբար վերադառնում են «Բուշեր» ատոմակայան, իսկ ածխաջրածինների արդյունահանման և փոխադրման ոլորտներում մեծ հեռանկարներ … Read more

ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Ռուսաստանի Դաշնություն իր մուտքի արգելքին, ռուսական հեռուստաալիքների հեռարձակման խնդրին, ներքաղաքական բևեռացմանն ու խորհրդարանում Էթիկայի հանձնաժողովի նոր գործիքակազմին:  Անդրադառնալով իր նկատմամբ ՌԴ-ի կիրառած արգելքին և հարցին, թե արդյոք դա իրեն կստիպի լռել, պատգամավորը նշել է. «Իհարկե, ես չեմ խոսում ինչ-որ բաներ կամ լռում … Read more

Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ

Փաստաթղթում նշվում է, որ վերջին օրերին Ադրբեջանում տեղի ունեցած առանձին իրադարձություններ «միտումնավոր» ներկայացվում են համատեքստից կտրված, ներքին հարցերը քաղաքականացվում են, իսկ չհաստատված պնդումները մատուցվում են որպես հաստատված փաստեր։ Մամուլի խորհուրդը կարծում է, որ նման մոտեցումը հակասում է պրոֆեսիոնալ լրագրության հիմնարար սկզբունքներին։ Հայտարարության մեջ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի հանրակրթական հաստատություններում միասնական դպրոցական համազգեստի ներդրման որոշման … Read more

ԱՄՆ-ի հզոր ընկերություններ պատրաստ են ՀՀ-ում ներդրումներ անել․ չեն անի, եթե ՌԴ-ի հետ ատոմակայան կառուցվի․ դա ռիսկ է․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ Նևադայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ներսես Կոպալյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերներին, ռուսական ճնշումներին, էներգետիկ անվտանգությանը և ԱՄՆ-ի դերակատարությանը տարածաշրջանում: Անդրադառնալով տարածաշրջանային ապաշրջափակման և հատկապես արևմտյան ներկայության նկատմամբ Իրանի դիրքորոշմանը՝ պրոֆեսոր Կոպալյանը հերքել է այն թեզը, թե Թեհրանը դեմ է ԹՐԻՓՓ նախագծին: Նա այդ խոսակցությունները վերագրում է ռուսական կողմի հակաքարոզչությանը. «Երբ … Read more

«ՖԼԵՇ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության․ նախատեսվում է շուրջ 28 մլն դրամի տուգանք

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի լցակայաններում հայտնաբերված խախտումների հիման վրա Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշմամբ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության։ Նախատեսվում է շուրջ 28 մլն դրամի տուգանք։

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը (ՊԱԿ) վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Դավիդ Թավադյանը ներկայացրել է պետական ակտիվների տեսակները, ինչպես նաև վիճակագրական տվյալներ։ Պետական ակտիվների կառավարման գործընթացում կարևորվել է թափանցիկ և հաշվետվողական գործունեություն իրականացնելու անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում,…

«Անցյալ կատարյալ»-ը հեռավոր երազանքների ցանկից՝ իրականություն․ լրագրող Միլենա Խաչիկյանը գիրք է հրատարակել

Իրավական ծանր նյութերի ու հետպատերազմական շրջանի քրեական գործերի ու դատավարությունների լուսաբանումների խրթին բառապաշարը չեն փոխել նրա ստեղծագործությունների պարզ ու քնքուշ լեզուն։ Իրավաբան Միլենա Խաչիկյանը շարունակում է ապրել պոեզիայով։  «Անցյալ կատարյալ»-ում բոլոր ժամանակներում նրա գրած  բանաստեղծություններն են, այդ թվում՝ այն գործերը, որոնք գրելու ժամանակ գիրք հրատարակելը հեռավոր երազանք էր թվում։ «Ես նույնիսկ հեռավոր երազանքների ցանկ ունեի, որում … Read more

ՀՖՖ 29 անդամ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: «Հոկտեմբերի 16-ին «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության 34 անդամից 29-ը, ղեկավարվելով ՀՖՖ կանոնադրության 34-րդ հոդվածի 2-րդ կետով և 35-րդ հոդվածով, Արտահերթ ժողով անցկացնելու առաջարկ են ներկայացրել։ Վերջիններս դիմել են ՀՖՖ կանոնադրության փոփոխման և լրացումներ կատարելու նպատակով։ Առաջարկվում է … Read more