Քաոս, պարետային ժամ․ ինչ է կատարվում Ֆրանսիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայի տարբեր քաղաքներում քաոս է․ թանկացումների, դպրոցական շենքային վատ պայմանների, կրթության որակի հետ կապված խնդիրների  լուծման պահանջով փողոց դուրս եկած ուսանողների ու աշակերտների կազմակերպած ցույցերը վերածվել են անկարգությունների։ Բողոքի շարժումն ավելի մեծ թափ է ստացել, երբ նրանց են միացել արհմիությունների ու «դեղին բաճկոնների» շարժման ներկայացուցիչները։ Բախումներ են եղել ոստիկանների հետ։  Լիմոժում հրդեհվել է 19-րդ դարում … Read more

Հարձակում Փաշինյանի աշխատակազմի, ԿԲ-ի և ԿԸՀ-ի համակարգիչների վրա․ սլաքները՝ դեպի Իսրայել և Ադրբեջան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի, Կենտրոնական բանկի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համակարգիչները ենթարկվել են հաքերային հարձակման։  «Վարակումները եղել են Windows համակարգիչների դեմ, բայց նաև թիրախավորվել են հեռախոսներ։ Դեռ հասկանալի չէ՝ հեռախոսների վերաբերյալ հավաքագրվե՞լ է խորացված տեղեկատվություն․ կարելի է ենթադրել, որ դա էլ օգտագործվելու է ուրիշ տիպի հարձակումների մեջ»,- մանրամասներ է ներկայացնում CyberHUB.am-ի համահիմնադիր, տեղեկատվության անվտանգության փորձագետ … Read more

Այս շաբաթ Միրզոյանն ԱԺ-ի վավերացմանը կներկայացնի TRIPP-ի համաձայնագիրը

Քաղաքականություն 19.10.2026 | 18:05 ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովում վավերացման համար ներկայացնելու է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև TRIPP-ի վերաբերյալ կնքված ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։ Հիշեցնենք՝ կառավարությունը նախագիծը հավանության էր արժանացրել հուլիսի 16-ին։ Սեպտեմբերի 16-ին էլ Սահմանադրական դատարանը եզրակացություն էր տվել, որ նախագծի շրջանակներում ՀՀ-ի ստանձնած … Read more

Համբարձում Մաթևոսյանի և Աստրիդ Շոմակերի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ

Հոկտեմբերի 19-ին՝ COP17-ի աշխատանքների մեկնարկի օրը տեղի է ունենում ՀՀ շրջակա միջավայրի նախարար, COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանի և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի համատեղ մամուլի ասուլիսը։ Ասուլիսի ընթացքում կներկայացվեն համաժողովի օրակարգն ու հիմնական առաջնահերթությունները, ակնկալվող արդյունքները, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանությանն ուղղված միջազգային համագործակցության ամրապնդման ուղղությունները։

Cashback-ի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը

Հասարակություն 19.10.2026 | 18:36 Կառավարությունը նախատեսում է մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգել կենսաթոշակառուներին անկանխիկ գնումների և վճարումների դիմաց հետվճար տրամադրելու ծրագիրը։ Գործող որոշմամբ ծրագիրն իրականացվում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Նախագծի ընդունման դեպքում հետվճարի տրամադրումը կշարունակվի նաև 2027-2029 թվականներին։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ ծրագրի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը պայմանավորված է դրա դրական ազդեցությամբ․ հետվճարը նպաստում … Read more

Որտեղով է անցել Հայաստանի սահմանը 1920-ականներին․ Հայաստանն ու Ադրբեջանը՝ քարտեզներում․ փաստեր, սխալներ և հակասություններ

1920-ականների քարտեզներն ի՞նչ են ասում անկլավների տարածքների և Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանների մասին։ 1920-ականների քարտեզները հաճախ օգտագործվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների ու սահմանների պատմական պատկանելության վերաբերյալ հակասական պնդումները հիմնավորելու համար։ Սակայն նույն ժամանակաշրջանի, նույնիսկ նույն հրատարակության քարտեզներում Հայաստանի սահմանները կարող են էապես տարբերվել։ Այսպես, 1928 թվականի ԽՍՀՄ նույն ատլասում Խորհրդային Հայաստանը ներկայացված … Read more

Էլինա Ավանեսյանը վնասվածք է ստացել

Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը վնասվածք է ստացել Ճապոնիայի Օսակա քաղաքում անցկացվող WTA-250 մրցաշարում: Առաջին շրջանում 24-ամյա թենիսիստը մրցել է ճապոնացի Սայակա Իշիի հետ ու առաջին սեթում պարտվել է 3:6 հաշվով, իսկ երկրոդի մեկնարկից առաջ հրաժարվել է պայքարից: Ավանեսյանը չի կարողացել շարունակել մրցախաղը գոտկատեղի վնասվածքի պատճառով, հաղորդում է WTA-ի մամուլի ծառայությունը: Վնասվածքի լրջության աստիճանը դեռ հայտնի … Read more

23-ամյա կալանավորը 16 օր է՝ հացադուլի մեջ է․ «Տղաս օգտագործող է, բայց «բառիգ» չէ»

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր  23-ամյա Վահան Հարությունյանն արդեն 16 օր է՝ հացադուլի մեջ է․ երիտասարդի մայրն ահազանգում է՝ հոկտեմբերի 3-ին հացադուլ հայտարարած որդին, որը մինչ այդ 65 կգ էր կշռում 11 կգ նիհարել է։ «Շատ լուրջ առողջական խնդիրներ ունի․ ստամոքսի խնդիր, աչքերը լավ չեն տեսնում, ներվային է, հոգեկան շեղումներ ունի, անգամ հոգեբուժարան ենք պառկեցրել, ինքն իրեն … Read more

Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլին

Ֆուտբոլի կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը հոկտեմբերի 20-ից 25-ը հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Թիմը կպատրաստվի ՈւԵՖԱ Եվրոպայի կանանց Մ-17 առաջնության որակավորման առաջին փուլին։ Գլխավոր մարզիչ Սիմոն Համբարձումյանը հրապարակել է ընտրանի հրավիրված ֆուտբոլիստների ցանկը։ ԴարպասապահներՆարե Հովհաննիսյան – «Ալաշկերտ-աղջիկներ»Միլենա Հակոբյան – «Ախթամար աղջիկների ակադեմիա»Շողիկ Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա-աղջիկներ» ՊաշտպաններԱնահիտ Թադևոսյան – «Ալաշկերտ-աղջիկներ»Կարինե … Read more