Էլինա Ավանեսյանը վնասվածք է ստացել

Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը վնասվածք է ստացել Ճապոնիայի Օսակա քաղաքում անցկացվող WTA-250 մրցաշարում:

Առաջին շրջանում 24-ամյա թենիսիստը մրցել է ճապոնացի Սայակա Իշիի հետ ու առաջին սեթում պարտվել է 3:6 հաշվով, իսկ երկրոդի մեկնարկից առաջ հրաժարվել է պայքարից: Ավանեսյանը չի կարողացել շարունակել մրցախաղը գոտկատեղի վնասվածքի պատճառով, հաղորդում է WTA-ի մամուլի ծառայությունը:

Վնասվածքի լրջության աստիճանը դեռ հայտնի չէ:

Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում Էլինա Ավանեսյանը 148-րդ տեղում է:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment