Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Վանաձորում և Ալավերդիում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 18-24-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.◾️Վանաձոր քաղաքում՝✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հոկտեմբերի 18-ին և 19-ին,✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածքում՝ հոկտեմբերի 20-ին,✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք ՝ չի գերազանցել։◾️Ալավերդի քաղաքում՝✔ Սայաթ Նովա փողոց՝ հոկտեմբերի 19-ին, 21-ին և 23-ին,✔ … Read more

Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով

Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» կանխատեսման՝ Երևանում նոյեմբերի 1-ի ցերեկը, 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 5-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 1-ի ցերեկը, 2-ի, 3-ի և 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 2-ի, 3-ի և 4-ի ցերեկը, 5-6-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Քամին … Read more

Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է

Լոռու մարզի 38-ամյա բնակիչը, ըստ օպերատիվ տվյալների, հանցավոր խումբ է ստեղծել՝ ներգրավելով տարբեր բնակավայրերի հանցավոր գործունեությամբ զբաղվող անձանց։ Խմբի անդամները, ըստ իրավապահների, նախապատրաստել և կատարել են մի շարք ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններ։ ՆԳՆ հաղորդագրությունը՝ ստորև․ Քրեական ոստիկանությունը բացահայտել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության և այլ հանցագործությունների վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է ՆԳՆ…

Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ

Գերմանիայի խոշոր քաղաքներում «Gen-Z regelt» շարժման կազմակերպած երիտասարդական բողոքի ակցիաներն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով, գույքի վնասմամբ և թալանով։ Կազմակերպիչների տվյալներով՝ ավելի քան 30 քաղաքում անցկացված ցույցերին մասնակցել է 100 հազարից ավելի մարդ, գրում է dw.com-ը։ Գերմանիայի խոշոր քաղաքներում «Gen-Z regelt» («Սերունդ Z-ն է որոշում») շարժման կազմակերպած երիտասարդական ցույցերը հոկտեմբերի 31-ի՝ շաբաթ օրվա երեկոյան վերածվել … Read more

«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

Հայաստանը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, իսկ Համաշխարհային ժառանգության նախնական ցանկը համալրվել է հայկական նոր հայտով՝ «Արենի-1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում»։ Հայաստանն արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ է։ Միաժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկը համալրվել է հայկական նոր հայտով՝ «Արենի-1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում»։…

Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին

Քաղաքականություն 01.11.2026 | 14:06 Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը հոկտեմբերի 25-ին մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ամենամյա դրամահավաք-ընթրիքին։ Միջոցառման ընթացքում ներկայացվել են Հայաստանի մարդկային ներուժի զարգացման կարևորությունը և հիմնադրամի առաջիկա ծրագրերը։ Կանադայում ՀՀ դեսպանության հաղորդագրությունը՝ ստորև․ Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը հոկտեմբերի 25-ին ներկա է գտնվել Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի «Կատարենք ներդրում հիմա՝ ավելի լուսավոր ապագա … Read more

Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը

Քաղաքականություն 01.11.2026 | 13:33 Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է Ամերիկայի հայկական խորհրդի տնօրենների խորհրդի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը, ներդրումների ներգրավման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Լոս Անջելեսի ՀՀ գլխավոր հյուպատոսության հաղորդագրությունը՝ ստարև․ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը հոկտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել … Read more

Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները

Քաղաքականություն 01.11.2026 | 12:55 «Մանամայի երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 30-ին հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի, միջազգային համագործակցության և արտերկրում բնակվող եգիպտացիների հարցերով նախարար Բադր Աբդելատիի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից։ Նախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հարցեր, … Read more

ԱԺ-ում կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի նախնական քննարկումները․ ներկա կլինի Նիկոլ Փաշինյանը

Հասարակություն 01.11.2026 | 12:35 Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները։ Քննարկումներին ներկա կլինի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ներկայացրած նախագծով՝ 2027 թվականի պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 603.8 միլիարդ դրամ, ծախսերը՝ 4 տրիլիոն 72 միլիարդ դրամ։ Բյուջեի պակասուրդը կկազմի 468.2 միլիարդ դրամ։ Պետական բյուջեի եկամուտների հիմնական մասը՝ … Read more