Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը

Քաղաքականություն

01.11.2026 | 13:33

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է Ամերիկայի հայկական խորհրդի տնօրենների խորհրդի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը, ներդրումների ներգրավման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Լոս Անջելեսի ՀՀ գլխավոր հյուպատոսության հաղորդագրությունը՝ ստարև․

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը հոկտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական խորհրդի տնօրենների խորհրդի ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի, բազմոլորտ համագործակցության հետագա խորացման և Հայաստանում ներդրումների ներգրավմանն առնչվող հարցերի շուրջ։

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների, նորարարության և արհեստական բանականության ոլորտներում Հայաստանի արձանագրած ձեռքբերումներին ու զարգացման հեռանկարներին։

Այս համատեքստում ընդգծվել է ամերիկյան գործընկերների հետ համագործակցության հետագա ընդլայնման և խորացման, փոխշահավետ նախաձեռնությունների առաջմղման, ինչպես նաև առկա ներուժի լիարժեք իրացման նպատակով համատեղ ջանքերի համախմբման կարևորությունը։

Leave a comment