Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» կանխատեսման՝ Երևանում նոյեմբերի 1-ի ցերեկը, 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 5-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Հանրապետության տարածքում նոյեմբերի 1-ի ցերեկը, 2-ի, 3-ի և 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 2-ի, 3-ի և 4-ի ցերեկը, 5-6-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5- 6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի՝ 4-7 աստիճանով։