Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
Քաղաքականություն 30.09.2026 | 23:18 Ստուգայց կատարեցի ՊՆ զորամասերից մեկում, որտեղ հետևեցի երեկոյան անվանականչին և այլ միջոցառումների անցկացմանը: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Արձանագրված թերությունների վերացման վերաբերյալ տվել եմ հանձնարարականներ՝ սահմանելով սեղմ ժամկետ. օրվա կարգացուցակը պետք է անշեղորեն պահպանվի»,- ասվում է գրառման մեջ: