Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Կիպրոս, որտեղ կանցկացնի Ազգերի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումը։

ՀՖՖ մամուլի ծառայության համաձայն` Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մրցավայր է մեկնել հետևյալ կազմով.

Արսեն Բեգլարյան – «Ալաշկերտ»

Գոռ Մատինյան – «Սարդարապատ»

Ալեքսանդր Միշիև – «Ուրարտու»

Դավիթ Տերտերյան – «Ալաշկերտ»

Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»

Էրիկ Սիմոնյան – «Փյունիկ»

Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)

Նաիր Թիկնիզյան – «Օլիմպիակոս»» (Հունաստան)

Խարիտոն Այվազյան – «Ուրարտու»

Արգիշտի Պետրոսյան – ԲԿՄԱ

Կառլեն Հովհաննիսյան – «Ակրոն» (Ռուսաստան)

Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Ռուսաստան)

Նարեկ Աղասարյան – «Ուրարտու»

Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա»

Արտեմ Բանդիկյան – ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)

Էդուարդ Սպերցյան – «Ալ-Ահլի» (Սաուդյան Արաբիա)

Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ»

Գոռ Մանվելյան – «Նոա»

Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»

Էդգար Սեվիկյան – «Սեուտա» (Իսպանիա)

Նարեկ Գրիգորյան – «Ֆարուլ» (Ռումինիա)

Նարեկ Հովհաննիսյան – «Լեխիա» Գդանսկ (Լեհաստան)

Արթուր Միրանյան – «Իրոնի Տիբերիաս» (Իսրայել)

Արթուր Ղարիբյան – «Ռոդինա» (Ռուսաստան)

Կիպրոս – Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20։00-ին։ Հոկտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականն արտագնա հանդիպում կանցկացնի նաև Չեռնոգորիայի հետ։

Leave a comment