Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին

Քաղաքականություն

30.09.2026 | 23:00

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 14-16-ը կգործուղվի Հռոմ՝ Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով։

Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և այլք։

ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կկատարի ԱԺ նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը։

Leave a comment