OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ

OpenAI-ը թողարկել է ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմը, որը ուսուցման և անվտանգության շուրջ է կառուցվել, գրում է AP-ն։ Այս ռեժիմն ավելի խիստ սահմաններ է սահմանում հարաբերություններում. մոդելն իրեն ընկեր չի կոչի, չի ակնարկի անձնական զգացմունքների մասին կամ օգտատիրոջը չի ներշնչի, որ գիտակցություն ունի։ Ընկերությունը նաև ընդմիջումների մասին հիշեցումների ֆունկցիա է ավելացրել, որպեսզի դեռահասները չափազանց չտարվեն … Read more

Եվրաինտեգրման հանձնաժողովը չպետք է լինի կառավարության կցորդը․ Արեգա Հովսեփյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 18.08.2026 | 19:14 Ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանը ներկայացրել է հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ իր սկզբունքային մոտեցումները և քննադատել առկա պասիվությունը։ Հովսեփյանը չթաքցրեց, որ իրենց կուսակցությունն ունի սկզբունքային տարաձայնություններ գործող իշխանության հետ, սակայն շեշտեց ազգային շահի գերակայությունը։«Երբ խոսքը Հայաստանի Հանրապետության ազգային շահերի մասին է, պետական պատասխանատվությունը պետք է մշտապես … Read more

Երևանում, Արարատյան դաշտում ու 3 մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ օգոստոսի 18-23-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Օգոստոսի 18-ի երեկոյան, 19-20-ին գիշերը և երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան և արևելյան, 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է … Read more

Առաջին հայաստանցի կինը, որը նվաճել է 7134 մ բարձրությամբ Լենինի գագաթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն 18.08.2026 | 19:00 Աննա Ծատուրյանն առաջին հայաստանցի կինն է, որը նվաճել է Պամիրի Լենինի գագաթը՝ 7134 մետր։ Աննան 25 տարեկան է, մասնագիտությամբ տնտեսագետ: «Ամենամեծ դժվարությունը սարից իջնելու պահն էր, երբ ստիպված էինք սառցաճեղքերի վրայով անցնել, եղանակային պայմանները վատ էին, մառախուղ էր, ձյուն էր գալիս, որը երբեմն ծածկում էր սառցաճեղքերի հատվածները, ու մենք չէինք հասկանում՝ … Read more

Եթե Էրդողանը ասեց՝ անոթի չի կարելի «Էսպրեսո» խմել, պետք ա վերանայե՞նք մեր սովորույթը․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 18.08.2026 | 17:57 Ազգային ժողովում Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության հարցի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ներկայացրեց ոլորտի բյուջետային աճը՝ նշելով, որ 2018 թվականի 80 միլիարդ դրամի փոխարեն այսօր այն կազմում է 220 միլիարդ։ Նա շեշտեց, որ սա քաղաքական կամքի արդյունք է, որի շնորհիվ գործարկվել է համընդհանուր ապահովագրության համակարգը. «Այս … Read more

Գյումրիի «Մայր Հայաստան»-ի տառերը պոկած տղամարդը հարկադիր բուժման կարիք ունի․ ՔԿ

Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի «Հերոս քաղաքների» հուշարձանների տառերը պոկելու դեպքով ձերբակալված 41-ամյա տղամարդը, ըստ դատահոգեբուժական փորձաքննության, հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժման կարիք ունի։ Քրեական վարույթը փոխակերպվել է բժշկական հարկադրանքի վարույթի, իսկ տղամարդու նկատմամբ դատարանը բժշկական հսկողություն է կիրառել, Factor.am-ի գրավոր հարցման ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից։ Հիշեցնենք՝ հունիսի 14-ին ՆԳՆ-ն ստացել էր տեղեկություններ այն մասին, … Read more

Եգիպտոսի հավաքականի գլխավոր մարզիչն ուշագնաց է եղել այժմյան և նախկին կանանց միջև կռվի ժամանակ

Ֆուտբոլի Եգիպտոսի հավաքականի գլխավոր մարզիչ Հոսամ Հասանը ուշագնաց է եղել իր այժմյան և նախկին կանանց միջև սրճարանում տեղի ունեցած կռվի ժամանակ, հաղորդում է Al Arabiya-ն։ Երկու կանանց միջև վեճը վերածվել է կռվի։ Հաճախորդները ոստիկանություն են կանչել։ Երկու կանայք էլ վնասվածքներ և կապտուկներ են ստացել, իսկ 60-ամյա Հասանը, չկարողանալով վերահսկել իրավիճակը, կորցրել է գիտակցությունը՝ ծայրահեղ անհանգստության … Read more

Ռուբինյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տարածաշրջանային զարգացումները

Քաղաքականություն 18.08.2026 | 18:23 ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեի հետ քննարկել է Հայաստան–ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցությունը, տարածաշրջանային զարգացումները և բոլոր տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, այդ թվում՝ TRIPP նախագծի իրականացումը։ Կողմերը կարևորել են նաև հումանիտար հարցերի լուծումը։ «ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 18-ին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ … Read more

Ռուսաստանի մանկապարտեզներում և դպրոցներում հակաահաբեկչական վարժանքներ են անցկացվել․ Մերձմոսկվայում 4 ուսուցիչ է վիրավորվել

Քաղաքականություն 18.08.2026 | 17:59 Օգոստոսի 18-19-ը Ռուսաստանի դպրոցներում և մանկապարտեզներում հակաահաբեկչական վարժանքներ են իրականացվել, հաղորդում են «Пост-»-ը և  «Новая газета Европа»-ն։ Դատելով հրապարակված լուսանկարներից՝ վարժանքներին ներգրավել են նաև երեխաներին: Որոշ դեպքերում նրանց դուրս են տարել կամ թաքցրել օժանդակ սենյակներում, այլ դեպքերում երեխաներին և նրանց ուսուցիչներին ստիպվել են պառկել՝ դեմքով դեպի հատակը, «պատանդ են վերցրել», նրանց վրա … Read more

Թրոլինգ է ձեր կողմից այս հանձնաժողովի ընտրությունը․ Վահագն Ալեքսանյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 18.08.2026 | 18:06 Ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության հարցի շուրջ քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը կասկածի տակ դրեց ընդդիմադիր խմբակցության անկեղծությունը հանձնաժողովի ընտրության հարցում։  Նա հայտարարեց. «Իմ մոտ տպավորություն է, որ ձեր կողմից այս հանձնաժողովի ընտրությունը թրոլինգ է»։  Որպես հիմնավորում պատգամավորը նշեց, որ երբ հայտնվել է հանձնաժողովի անունը, … Read more