Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա

Հոկտեմբերի 7-ի դրությամբ էլեկտրամոբիլների զրոյական մաքսատուրքի քվոտայից դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող ներմուծողների համար մնացել է 386 մեքենա՝ քվոտայի 2%-ը։ Դիլերների համար մնացորդը 872 մեքենա է, օգտագործվել է քվոտայի 75%-ը։

ՊԵԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026թ. հոկտեմբերի 7-ը ներառյալ.

1) դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը` 872 հատ կամ օգտագործվել է 75%-ը,
2) դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը` 386 հատ կամ օգտագործվել է 98%-ը»:

Leave a comment