«Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությունների շրջանակում հոկտեմբերի 10-ին Երևանի տարբեր վայրերում կանցկացվեն տարբեր ժանրերի համերգներ՝ ներառելով ազգային, դասական, փոփ, ջազ, ռոք, ռեփ և էլեկտրոնային երաժշտության բեմեր:
Ժամը 12:00–18:00-ն Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա փոփ համերգ հայտնի արտիստների և նվագախմբերի մասնակցությամբ:
Ժամը 13:00–18:00-ն Հյուսիսային պողոտայում նախատեսված է Ազգային երաժշտության համերգ, գինու փառատոն:
13:00–22:00-ն՝ Ջազ համերգ Կասկադում:
13:00–23:00-ն՝ Ռոք համերգ և գարեջրի փառատոն Դիանա Աբգարի անվան զբոսայգում:
17:00–20:30-ն Ազատության հրապարակում կլինի դասական համերգ և «Սիմֆոնիկ ֆոլկ» ծրագիր:
17:00–22:00-ն Անգլիական այգում նախատեսված է ռեփ համերգ:
Իսկ Հանրապետության հրապարակը 17:00–23:00-ը կվերածվի Էլեկտրոնային երաժշտության բեմի: