«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում լրագրողը միացրել է Նիկոլ Փաշինյանի՝ 2013 թվականի պատգամավորական ելույթի ձայնագրությունը, որտեղ նա քննադատում էր նախկին իշխանություններին պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու համար և մեջբերում «Ոսկե հորթը» վեպից Օստապ Բենդերի հայտնի հարցը Շուռա Բալագանովին։ Նշենք՝ Հայաստանի կառավարությունը ավելի քան 25 միլիարդ դրամ կծախսի եկող տարի՝ հանրային ծառայողների, բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու համար։ Օրենսդրական փաթեթը … Read more

Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ

Քաղաքականություն 08.10.2026 | 14:07 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի հստակ ամսաթիվ դեռևս որոշված չէ։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ առաջիկայում ակնկալում է զրույց ունենալ Ռուսաստանի առաջնորդի հետ։ «Այդ հեռախոսազրույցը նախատեսված է իմ ժամանակացույցում»,- պատասխանել էր  Թրամփը լրագրողի հարցին՝ … Read more

Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին

Քաղաքականություն 08.10.2026 | 14:15 Սկսվում է խոշոր ավտոճանապարհային նախագծի իրականացումը, որը Չինաստանը կապում է Կասպից ծովի, այնուհետև՝ եվրոպական շուկաների հետ։ Համոզված եմ, որ Ղազախստանի տրանսպորտային ենթակառուցվածքների լայնածավալ արդիականացումը կնպաստի ամբողջ տարածաշրջանի տարանցիկ դերի բարձրացմանը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Թուրքմենբաշիում կայացած Կենտրոնական Ասիայի պետությունների և Ադրբեջանի ղեկավարների խորհրդատվական 8-րդ հանդիպման ժամանակ, փոխանցում … Read more

Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա

Հոկտեմբերի 7-ի դրությամբ էլեկտրամոբիլների զրոյական մաքսատուրքի քվոտայից դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող ներմուծողների համար մնացել է 386 մեքենա՝ քվոտայի 2%-ը։ Դիլերների համար մնացորդը 872 մեքենա է, օգտագործվել է քվոտայի 75%-ը։ ՊԵԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ «ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս … Read more

Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է

Եմենի հութի ապստամբները հայտարարել են, որ հինգշաբթի հրթիռային հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադի գլխավոր միջազգային օդանավակայանին, գրում է DW-ն։ Հաղորդվում է, որ հարվածի հետևանքով 3 մարդ զոհվել է, ևս մի քանիսը՝ վիրավորվել։ Սա այս շաբաթվա ընթացքում արդեն երրորդ դեպքն է, երբ զինված խմբավորումը հայտարարել է օդանավակայանը թիրախավորելու մասին։ «Մեր զինված ուժերը հաջողությամբ թիրախավորել … Read more

Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնության հերթական մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչները գրանցել են երկու հաղթանկ: Մենուա Ուլիխանյանն ու Սամվել Գրիգորյանը հաղթել են մոլդովացի մրցակիցներին ու դուրս եկել 1/4 եզրափակիչ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Հոկտեմբերի 8-ին մեկնարկում են մեդալների համար մենամարտերը։ 1/4 եզրափակիչում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ։

Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումներից։ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով՝ 1. Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզից Հայաստանի Հանրապետություն ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների միջգերատեսչական համաձայնեցման նպատակով ստեղծել հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով)՝ որպես խորհրդակցական մարմին։ … Read more

ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»

Հայաստանի Հրազդան քաղաքում գտնվող Firebird AI ընկերության արհեստական բանականության տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների շահերից բխող հետախուզական տվյալների հավաքագրման համար, այդ թվում՝ Ռուսաստանի և Իրանի դեմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը։ «Նման կենտրոնները կարող են օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների շահերից բխող վերլուծական և հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար, … Read more

Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»

ԱՄՆ նախագահ Թրամփը չորեքշաբթի Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»։ Ուշագրավ է, որ նման հայտարարություններ նա անում է արդեն ամիսներ շարունակ։ Թրամփը նաև նշել է, որ հակամարտության ավարտից հետո նավթի գները «կտրուկ կնվազեն»։ Brent տեսակի՝ միջազգային չափանիշ համարվող հում նավթի գինը չորեքշաբթի պահպանվել է շուրջ 99 դոլարի … Read more

«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր

Եվրախորհրդարանում հոկտեմբերի 7-ի ուշ երեկոյան քննարկվեց «Ալի Քերիմլիի, Անար Մամեդլիի և Ադրբեջանում մյուս քաղբանտարկյալների գործերը» բանաձևի նախագիծը, որի քվեարկությունը նախատեսվում է այսօր։ Այն պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին, այդ թվում՝ հայ պահվող անձանց։ Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանը կոչ արեց Եվրահանձնաժողովին Ադրբեջանի ներկայացուցիչների հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ պահանջել բոլոր քաղբանտարկյալների, այդ թվում՝ … Read more