«Տոտենհեմը» հեռացրեց գլխավոր մարզիչին | Factor.TV

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ակումբի ղեկավարությունը նման որոշում է կայացրել Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Նյուքասլից» կրած 1։2 հաշվով պարտությունից հետո։ Անգլիայի առաջնությունում լոնդոնյան ակումբը չի հաղթել 8 խաղ անընդմեջ և 29 միավորով 16-րդ տեղում է։ Թոմաս Ֆրանկը 2025թ․ ամռանն էր գլխավորել «Տոտենհեմը»։ Դրանից առաջ … Read more

Արման Ծառուկյանի առաջիկա մրցակիցը գրազ է առաջարկել հայ մարտիկին

Ամերիկացի ըմբիշ և բլոգեր Ջորջիո Պուլասը խոսել է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի հետ մենամարտի սպասելիքների մասին։ Նրանք ըմբշամարտի մենամարտ են անցկացնելու փետրվարի 28-ին ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Տեմպե քաղաքում կայանալիք RAF (Real American Wrestling) լիգայում։ «Ծառուկյանի թիմը շատ լավ է աշխատում, նա մեծ առաջընթաց է գրանցում մեդիայում։ Հիմա նրա  ճանաչելիությոունն աճում … Read more

Բաքուն ու Երևանն ինքնիշխան են և ազատ Վաշինգտոնի հետ հարաբերություններ կառուցելու հարցում. Պեսկովը՝ Վենսի այցի մասին

Քաղաքականություն 11.02.2026 | 14:43 Հայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, ուստի նրանք ունեն բոլոր իրավունքները՝ հարաբերություններ կառուցելու ցանկացած երկրի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ։ Այսպես է մեկնաբանել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան այցը և երեք երկրների կողմից խոշորածավալ համատեղ նախագծերի ծրագրերի մասին հայտարարությունները, գրում է ՏԱՍՍ-ը։ … Read more

Փաշազադեն Վատիկանում հանդիպել է Հռոմի Լևոն XIV պապին

Քաղաքականություն 11.02.2026 | 14:13 Կովկասի մահմեդականների վարչության (ԿՄՎ) նախագահ Շեյխ ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Վատիկանում հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հռոմի պապը տարբեր դավանանքների ադրբեջանական ներկայացուցիչների համատեղ այցը Վատիկան որակել է որպես «խաղաղության և մարդկային եղբայրության մթնոլորտում համակեցության հնարավորության հրաշալի օրինակ»։ Փաշազադեն հրավիրել է Հռոմի պապին այցելել Ադրբեջան 2027 թվականին՝ նշելու … Read more

Հայաստանն առաջին անգամ կընդունի UWW-ի հովանու ներքո անցկացվող մրցաշար

Գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի (խառը մենամարտեր) 2026թ․ Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 24-31-ին Երևանում, հաղորդում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) պաշտոնական կայքը։ Հայաստանն առաջին անգամ կընդունի UWW-ի հովանու ներքո անցկացվող մրցաշար։ Մայիսի 24-27-ը կանցկացվեն գրեփլինգի մեծահասակների, Մ20, Մ17, Մ15 տարեկանների և վետերանների Եվրոպայի առաջնությունները։ Մայիսի 28–31-ին կկայանան պանկրատիոնի ու սիրողական MMA-ի մեծահասակների, Մ20, Մ17, Մ15 … Read more

8,5 մլն դրամ`«Վարչաբենդ»-ի համերգի համար. գումարը հատկացվել է ՔՊ բյուջեից

«Վարչաբենդ» խմբի հունվարի 30-ին կայացած համերգային միջոցառման համար ընդհանուր ծախսվել է 8 մլն 520 հազար դրամ։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։ Ըստ նրա` ծախսերը հոգացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Նշենք, որ Փաշինյանի ստեղծած երաժշտական խմբի համերգը կազմակերպվել էր «Պալլադիում Հոլ»-ում, որի վարձակալությունն արժեցել է 2,5 մլն … Read more

ՌԴ-ն հետաքրքրված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանով. Կոպիրկին

Քաղաքականություն 11.02.2026 | 14:27 Ռուսաստանը հետաքրքրված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանով։ Այս մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը դիվանագիտական ​​աշխատողի օրվան նվիրված ընդունելության ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Ռուսաստանը հետաքրքրված է ինքնիշխան, ուժեղ և ինքնաբավ Հայաստանով։ Ես համոզված եմ, որ երկրի լիարժեք մասնակցությունը մեր համատեղ ինտեգրացիոն միավորումներին արդյունավետորեն նպաստում է դրան։ Օրինակ՝ ԵՏՄ-ին … Read more

NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել

NYMEX բորսայի փետրվարի 10-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.02%-ով և կազմել 5049.90 դոլար, արծաթի գինը նվազել է 2.25%-ով և կազմել 80.22 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 2.48%-ով և կազմել 2143.50 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New … Read more