8,5 մլն դրամ`«Վարչաբենդ»-ի համերգի համար. գումարը հատկացվել է ՔՊ բյուջեից

«Վարչաբենդ» խմբի հունվարի 30-ին կայացած համերգային միջոցառման համար ընդհանուր ծախսվել է 8 մլն 520 հազար դրամ։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։

Ըստ նրա` ծախսերը հոգացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Նշենք, որ Փաշինյանի ստեղծած երաժշտական խմբի համերգը կազմակերպվել էր «Պալլադիում Հոլ»-ում, որի վարձակալությունն արժեցել է 2,5 մլն դրամ։

Բրենդավորման, ձևավորման համար ծախսվել է 4,9 մլն դրամ։
Գործիքավորման, երաժիշտների և դիջեյի վարձատրությունը կազմել է 1 մլն 120 հազար դրամ։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment