Հայաստանն առաջին անգամ կընդունի UWW-ի հովանու ներքո անցկացվող մրցաշար

Գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի (խառը մենամարտեր) 2026թ․ Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 24-31-ին Երևանում, հաղորդում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) պաշտոնական կայքը։

Հայաստանն առաջին անգամ կընդունի UWW-ի հովանու ներքո անցկացվող մրցաշար։

Մայիսի 24-27-ը կանցկացվեն գրեփլինգի մեծահասակների, Մ20, Մ17, Մ15 տարեկանների և վետերանների Եվրոպայի առաջնությունները։

Մայիսի 28–31-ին կկայանան պանկրատիոնի ու սիրողական MMA-ի մեծահասակների, Մ20, Մ17, Մ15 տարեկանների և վետերանների Եվրոպայի առաջնությունները։

UWW-ն պանկրատիոնը և սիրողական MMA-ն սկսել է զարգացնել 2025 թվականից։ Երևանը կընդունի այդ մարզաձևերի առաջին Եվրոպայի առաջնությունը պատմության մեջ UWW-ի հովանու ներքո։

Leave a comment