Ամիօ փաթեթներ․ ձեր նախընտրած բանկային ծառայությունները՝ մեկ տեղում

Ամիօ փաթեթ. Սա բանկային ծառայությունների ամբողջություն է, որը կհեշտացնի ձեր կյանքը՝ ամենաուղիղ իմաստով։ Ցանկանո՞ւմ եք ունենալ քարտ, հաշիվ եւ այլ արտոնյալ ծառայություններ, ընտրեք Ամիօի երեք փաթեթներից մեկը եւ վայելեք բոլոր առավելությունները՝ մեկ ամբողջական լուծման մեջ: Այսպիսով՝ Amio Active փաթեթով կունենաք անվճար (առանց թողարկման եւ սպասարկման վճարի) Visa Gold կամ Mastercard Gold քարտ, որով կարող եք … Read more

Կենտրոնական բանկերը, բիթքոյնը, հին ու «նոր» ոսկին

Ներկայացնում ենք Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին գլխավոր տնտեսագետ, Հարվարդի համալսարանի տնտեսագիտության եւ հանրային քաղաքականության պրոֆեսոր Քենեթ Ռոգոֆի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար: Քենեթ Ռոգոֆ Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025 թվականին հանձնարարեց բիթքոյնի ռազմավարական  պահուստ ստեղծել, մասնավոր ընկերությունները, ներդրումային բանկերը եւ գիտնականները սկսեցին կոչ անել խոշոր կենտրոնական բանկերին անել նույնը։ Թրամփի թեկնածուն ԱՄՆ Դաշնային պահուստային … Read more

Արամ Ազատյանը գրանցվել է Finbox վճարահաշվարկային ընկերության տնօրենի պաշտոնում

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ Արամ Ազատյանը գրանցվել է Finbox վճարահաշվարկային ընկերության տնօրենի պաշտոնում։ Finbox-ը Հայաստանի առաջին եւ միակ անկախ բանկոմատային ցանցն է, որը հաճախորդներին մատուցում է կանխիկացման ծառայություններ՝ ArCa, Visa եւ Mastercard քարտերի օգտագործմամբ։ Finbox-ի բանկոմատների միջոցով ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կարող են նաեւ համալրել իրենց ընթացիկ ու քարտային հաշիվները կանխիկի կապոցներով (bulk cash-in)։ … Read more

Hyur Home Dilijan հյուրատունն ընդլայնվում է Women In Business ֆինանսավորման շնորհիվ

Դիլիջանի Օրջոնիկիձե փողոցը վերջին տարիներին դարձել է ոչ միայն զբոսաշրջային վայր, այլեւ՝ փոքրիկ ընտանեկան բիզնեսների յուրօրինակ հավաքատեղի։ Այստեղ 2021 թվականին հիմնադրվել է Hyur Home Dilijan հյուրատունը՝ որպես ընտանեկան բիզնես, որը շուտով գրավել է այցելուներին իր ջերմ մթնոլորտով եւ անհատական մոտեցմամբ։ Սկսելով մեկ տնից՝ բիզնեսն աստիճանաբար ընդլայնվել. ներկայում գործում է երկու հյուրատուն, իսկ երրորդը շինարարության փուլում … Read more

Կին ձեռներեցները՝ Երեւանում կայացած կանաչ ֆինանսավորման միջոցառման կենտրոնում

Ավելի քան 80 մասնակից, այդ թվում՝ 50‑ից ավելի կին ձեռներեցներ մասնակցեցին մարտի 18-ին Երեւանում կայացած «Կանաչ ֆինանսավորման գենդերային ասպեկտները Հայաստանում․ մարտահրավերներ եւ հնարավորություններ» միջոցառմանը, որը կազմակերպվել էր Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) GEFF-ը Հայաստանում ծրագրի կողմից։ Միջոցառումն իր շուրջն էր համախմբել կանանց կազմակերպությունների, ֆորումների եւ բիզնես ոլորտի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ ՎԶԵԲ-ի GEFF-ը Հայաստանում ծրագրի … Read more

Mövenpick Resort Tsaghkadzor-ի տիպային համարը պաշտոնապես բացվել է

Մարտի 14-ին Երեւանում տեղի ունեցավ Limitless with Mövenpick ներդրողների փակ միջոցառումը։ Միջոցառման ընթացքում արդեն ներդրում կատարած սեփականատերերին հանձնվեցին Accor Live Limitless միջազգային լոյալության ծրագրի անդամակցության հավաստագրերը, որոնց շնորհիվ նրանք ստանում են մի շարք արտոնություններ Accor-ի գլոբալ հյուրանոցային ցանցում՝ ներառյալ հատուկ զեղչեր, առաջնահերթ ամրագրումներ եւ այլ հնարավորություններ ամբողջ աշխարհում։ Օրվա կարեւոր իրադարձությունը դարձավ Mövenpick Resort Tsaghkadzor-ի … Read more

Mastercard-ը գեներատիվ ԱԲ-ի նոր մոդել է ներկայացրել

Mastercard-ը ներկայացրել է գեներատիվ արհեստական բանականության (ԱԲ) նոր մոդել՝ վարժեցված միլիարդավոր անանունացված գործարքների վրա: Ի տարբերություն մեծ լեզվական մոդելների (LLM), որոնք վարժեցված են չ կառուցակարգված տվյալների հսկայական ծավալների վրա, Mastercard-ը Nvidia-ի եւ Databricks-ի հետ համատեղ ստեղծել է մեծ աղյուսակային մոդել (LTM)՝ վարժեցված այնպիսի կառուցակարգված տվյալների վրա, ինչպիսիք են խոշորածավալ աղյուսակները կամ տվյալների բազաները: Mastercard-ը պլանավորում է … Read more

Ինթելլիջենթ Մենեջմենթը ներկայացրել է հոլդինգի ռազմավարությունը եւ ամփոփել պարտատոմսերի թողարկումը

Մարտի 18-ին «Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հատուկ ներդրումային միջոցառման շրջանակում ներկայացրել է իր գործունեության մոդելը, ռազմավարական առաջնահերթությունները եւ առողջապահության ինտեգրված էկոհամակարգի զարգացման տեսլականը։ Այս միջոցառումը խմբի առաջին հրապարակային ներկայացումն էր ներդրողների համայնքին։ «Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ը միավորում է «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը, «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը եւ «Բոնուս Ասիստանս» ասիստանս ընկերությունը։ Հոլդինգի բիզնես-մոդելն ուղղված է առողջապահության ավանդական համակարգում առկա … Read more

Սահմանամերձ գյուղերում սահմանվել է տների կառուցման արտոնությունների նոր քվոտա

Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել ՀՀ սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրում: Ըստ այդմ՝ առաջարկվում է հնարավորություն տալ 2025-ի մայիսի 1-ի դրությամբ շինարարության թույլտվություն ստացած կամ հողամաս ձեռք բերած շահառուներին օգտվել ծրագրից, որպեսզի բացառվի վերջիններիս կողմից ֆինանսական վնասներ կրելը (ընդհանուր 400 քվոտա)։ Միեւնույն ժամանակ, առաջարկվում է ծրագիրը … Read more

Աշխարհատնտեսական մարտիկները պետք է լավ մտածեն

Ներկայացնում ենք Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանի տնտեսագիտության եւ քաղաքագիտության պրոֆեսոր Բարրի Այխենգրինի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար: Բարրի Այխենգրին 1945 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, տնտեսագետ Ալբերտ Հիրշմանը հրատարակեց «Ազգային իշխանությունը եւ արտաքին առեւտրի կառուցվածքը» աշխատությունը, որտեղ նա վերլուծում է, թե ինչպես են պետությունները ձեւավորում առեւտրային մոդելները՝ ռազմավարական առավելություն ձեռքբերելու նպատակով: Գիրքը բացարձակ ձախողվեց. այն ընդամենը … Read more