«Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) ցուցակված ընկերությունների շարքն այսօր համալրում է ֆինանսավարկային ոլորտում մասնագիտացված «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն։  Ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսության ֆինանսավորմամբ՝ աջակցելով միկրո եւ խոշոր ֆերմերային տնտեսություններին, իրականացնում է ձեռնարկատիրական վարկավորում՝ բիզնեսի զարգացման նպատակով, ինչպես նաեւ տրամադրում է հիփոթեքային եւ բնակարանային պայմանների բարելավման վարկեր, սպառողական վարկեր: Այսօր բորսայում տեղի է ունեցել ավանդական զանգի հնչեցման արարողությունը, … Read more

IDBank-ը եւ Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետ

IDBank-ը եւ Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» հիմնադրամի հետ՝ կրթական եւ սոցիալական ծրագրերի շրջանակում՝ նպաստելով երիտասարդների զարգացմանը եւ համայնքներում դրական փոփոխությունների խթանմանը։  Նախորդ տարվա հուլիսին «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում «ԶԱՐԿ» հիմնադրամին տրամադրվել է 5,042,314 դրամ։ Այդ գումարի շնորհիվ հիմնադրամը կառուցել է ուսումնական արգելագոտի ԶԱՐԿ էկոճամբարում, որը միտված է երեխաների եւ դեռահասների կրթական, մարզական եւ … Read more

Գալստյան․ Մերձավոր Արեւելքի լարվածությունը կարող է Հայաստանում առաջացնել 1.2-1.7% գնաճ

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ Մերձավոր Արեւելքում հակամարտության սրումը հնարավոր է ազդեցություն ունենա Հայաստանում գնաճի վրա, որը կկազմի 1.2-1.7%։ Նա նշել է, որ Միջին Արեւելքում հակամարտությունը «մի կողմից ավելացնում է տնտեսության դանդաղման ռիսկերը, մյուս կողմից իր մեջ ունի որոշակի ներուժային պոտենցիալ գնաճի ավելացման տեսանկյունից»: «Դա բավականին անցանկալի երեւույթ է լինելու մեզ … Read more

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը եւ «ՖԼԵՇ» ընկերությունը հուշագիր են ստորագրել

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը եւ «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում ընկերությունն աջակցություն է ցուցաբերելու Լոռու մարզի դպրոցներում ուսուցիչների ներգրավման ծրագրին։ Աջակցությունը տրամադրվում է «Ազգակերտների դպրոցների հովանավորություն» ծրագրի շրջանակում, որի նպատակն է նպաստել Հայաստանի գյուղական եւ սահմանամերձ համայնքների դպրոցներում որակյալ կրթության հասանելիությանը։ Ծրագրի շրջանակում Լոռու մարզի մի շարք դպրոցներում կաշխատեն Ուսուցիչ-առաջնորդներ, որոնք … Read more

ԵԱԶԲ. Հայաստանը պահպանում է աճի բարձր տեմպերը

Հայաստանը եւ Կենտրոնական Ասիայի երկրները պահպանում են աճի բարձր տեմպերը: Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) նոր Մակրոտնտեսական զեկույցում: Դրանում նշվում է, որ 2025 թվականի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 7,2%-ով: «Աճի մեջ հիմնական ներդրում ունեցել է ծառայությունների ոլորտը՝ ֆինանսական գործունեությունը, ՏՏ-ն, ինչպես նաեւ շինարարությունը: Պահանջարկի կողմից որպես առանցքային դրայվերներ հանդես են եկել … Read more

Հայաստանում 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է եւ կազմել 4․7%

2026 թվականի առաջին ամիսներին 12-ամսյա գնաճն արագացել է՝ փետրվարին կազմելով 4.3%: Այդ ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է՝ կազմելով 4․7%:  Կենտրոնական բանկի հաղորդմամբ՝ 2026 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային տնտեսությունում եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա թուլացման ռիսկերը էականորեն ավելացել են։  «ԱՄՆ տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկությունները՝ կապված տեխնոլոգիական ոլորտի զարգացումների հետ, ինչպես նաեւ ֆինանսական ակտիվների … Read more

Չորրորդ Doing Digital Forum-ը կանցկացվի «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրով

Երեւանում ապրիլի 8-ին արդեն չորրորդ տարին անընդմեջ կկայանա թվային տնտեսության ու ֆինանսական տեխնոլոգիաների թիվ մեկ միջոցառումը՝ Doing Digital Forum-ը (DDF)։  Այն կհամախմբի ոլորտի տեղական ու միջազգային առաջատար փորձագետներին, բիզնեսի ներկայացուցիչներին եւ պետական հատվածի պատասխանատուներին՝ «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրի ներքո։ DDF26-ի հատուկ հյուրը Ant International-ի ավագ փոխնախագահ ու Կայուն զարգացման հարցերով գլխավոր տնօրեն Լեյմինգ Չենն … Read more

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6.50%

Մարտի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ • քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․50%• Հայաստանի կենտրոնական բանկի կողմից տրամադրվողլոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.00%,• Հայաստանի կենտրոնական բանկի կողմից բանկերիցներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.00%:

Վճարեք Evoca Mastercard-ով եւ ստացեք 10% cashback

Evocabank-ը եւ Mastercard-ը սկսում են նոր ակցիա, որը մեկ ամբողջ ամիս կդարձնի ձեր կատարած գնումներն ավելի շահավետ։ Մարտի 10-ից մինչեւ ապրիլի 10-ը արտերկրում կամ արտասահմանյան կայքերում ու հավելվածներում Evoca Mastercard քարտերով կատարված վճարումների դիմաց կստանաք 10% cashback։ Cashback-ը գործում է հետեւյալ քարտերով վճարելու դեպքում՝ Mastercard StandardMastercard GoldMastercard DigitalEvoca Travel CardDigital Gift Card Կարեւոր՝ •    … Read more

Հայաստանում հայտարարվել են She’s Next, Empowered by Visa մրցույթի երեք հաղթողները

Թվային վճարումների ոլորտի համաշխարհային առաջատար Visa-ն՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցությամբ և գործառնական գործընկեր Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ, հաջողությամբ ավարտել է She’s Next, Empowered by Visa մրցույթի երրորդ ալիքը Հայաստանում՝ հայտարարելով երեք հաղթողների անունները լավագույն 10 մասնակիցների շարքից։ Այս տարի, առաջին անգամ Հայաստանում, ծրագրի եզրափակիչ անցած մասնակիցները ներկայացրել են իրենց … Read more