Mastercard-ը ներկայացրել է գեներատիվ արհեստական բանականության (ԱԲ) նոր մոդել՝ վարժեցված միլիարդավոր անանունացված գործարքների վրա:
Ի տարբերություն մեծ լեզվական մոդելների (LLM), որոնք վարժեցված են չ կառուցակարգված տվյալների հսկայական ծավալների վրա, Mastercard-ը
Nvidia-ի եւ Databricks-ի հետ համատեղ ստեղծել է մեծ աղյուսակային մոդել (LTM)՝ վարժեցված այնպիսի կառուցակարգված տվյալների վրա, ինչպիսիք են խոշորածավալ աղյուսակները կամ տվյալների բազաները:
Mastercard-ը պլանավորում է LTM-ում ընդգրկել տվյալների լրացուցիչ տեսակներ, այդ թվում՝ տվյալներ առեւտրային կետերի տեղադրության, վավերացման, վերադարձված վճարումների, հավատարմության ծրագրերի եւ խարդախության վերաբերյալ:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`