«Ասացի՝ պատասխան ես տալու»․ Ալեն Սիմոնյանի հետ զրույցից հետո Եսայի Քարամյանին ձերբակալել են, մեքենան՝ առգրավել

ԱԽ քարտուղար, Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի հետ զրույցից հետո՝ քաղաքացի Եսայի Քարամյանը հայտնվել է իրավապահների թիրախում, գրում է «Ազատությունը»։ Քրեական գործ է հարուցվել պաշտոնյային սպառնալու համար, Քարամյանին ձերբակալել, մեքենան առգրավել ու երեք ամիս է՝ չեն վերադարձնում։ «Ցույց տվեցի ձեռքս, ասացի՝ հիշո՞ւմ ես սա, սրա համար պատասխան ես տալու: Ինքը սկզբում զարմացած էր, հարցրեց՝ … Read more

Բաքվում հայ գերիների խшչի դшջվшծքները шյրել հեռшցրել են․ Սիրանուշ Սահակյան

Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացվել են խաչի տեսքով դաջվածքները, տարաբնույթ զեկույցներում կան այս մասին արձանագրումներ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ «Մենք տեսել ենք թիրախավորված գործողություններ կրոնական խորհրդանիշների առնչությամբ։ Խաչ դաջվածքների պարագայում դրանք այրվել են, մաշկի վրայից խոշտանգման ճանապարհով վերացվել է խաչը։ Թեև որոշ … Read more

Երևանի նախկին փոխքաղաքապետից բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 մլն դրամ. դատախազություն

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Այս մասին  հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Կարեն Դերենիկի Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության … Read more

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Առևտրի ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 6-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում բուսական և կենդանական յուղերի ու ճարպերի մեծածախ գործունեություն իրականացնող ընկերությունը համակարգված ձևով թերհայտարարագրում է ընկերության իրացման շրջանառությունը՝ թաքցնելով պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունները։ Ստացված տեղեկություններն իրացնելու նպատակով ՊԵԿ հետաքնության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները … Read more

«Գագիկ Ծառուկյանին այնպիսի մարդիկ են թալանչի անվանում, որոնք նրան դիմում էին փողի խնդրանքով»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես գրեթե 10 տարի աշխատել եմ Ծառուկյանի «Կենտրոն» հեռուստաընկերությունում, զբաղեցրել եմ խմբագրի պաշտոն, բայց երբեք շփում չեմ ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ, առավել ևս չեմ եղել նրա մտերիմների կամ հովանավորյալների շարքում։ Ինքս չեմ ուզել։Ծառուկյանների ընտանիքից միակ մարդը, ում ճանաչում եմ, տիկին Գրետա Ծառուկյանն է, ում հետ միասին 2011-ին շրջել ենք Արևմտյան … Read more

Ոչ սթափ 33-ամյա վարորդը «Mercedes GL»-ով հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա․ անվահեծաններից մեկը կոտրվել ու շպրտվել է

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։05-ի սահմաններում Արտաշատի խճուղում Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Սիլվա Կ․-ն իր վարած «Mercedes GL» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և հայտնվել դրա վրա, հաղորդում է Shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են … Read more

Ո՞վ է պահելու հայ-թուրքական և հայ-իրանական հսկայական սահմանը ՌԴ-ի դուրս գալուց հետո

Մոսկվան իր ռազմական ներկայությունը ՀՀ-ում ներկայացնում է ոչ միայն ռազմաբազայի, այլև սահմանապահ զորքերի միջոցով, այս մասին հայտարարել է ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Փաշինյանը նախօրեին հայտարարեց, որ ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման առումով առարկություն չունի, և որ դրա ներկայությունը ՀՀ-ում կենսական անհրաժեշտություն չէ: Մոսկվան իր ռազմական ներկայությունը ՀՀ-ում ներկայացնում է ոչ միայն … Read more

«Իրավունք». Ինչ է զգուշացրել Փաշինյանը թիմակիցներին

«Իրավունք» թերթը գրում է. «Բիշքեկից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին զգուշացրել է, որ ռուսական թեմայով ամեն մեկն իրեն իրավունք չվերապահի հարցազրույցներ տալ։ «Ով պետք է, գիտի՝ երբ ու ինչ կխոսի, իսկ ձեր՝ անիմաստ ՌԴ-ին քլնգելուց ոչ մի օգուտ չկա, դուք ձեր գործերով զբաղվեք»,- մոտավորապես այսպիսի հրահանգ է իջեցրել Փաշինյանը թիմակիցներին։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Երկար ժամանա լույս չի լինելու Երևանում ու 9 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 10:00–13:00 Եր. Քոչարի փողոց 21/1, 23, 23/7, 25, 27, 28 շենքեր, Զավարյան փողոց 57/19 շենք, Զավարյան փողոց 20–55 առանձնատներ, Տոլստոյի փողոց 8–64… Source

«Իրավունք». «Սաղիդ ներկան ու անցյալը կփռենք արեւին». Ի՞նչ են հասկացրել արցախյան էլիտային

«Իրավունք» թերթը գրում է. «Հայաստանում ծվարած արցախյան էլիտային զգուշացրել են. «Մի հատ ակտիվություն ցուցաբերեք, սաղիդ ներկան ու անցյալը կփռենք արեւին։ Առաջին հերթին կբացատրեք ձերոնց, թե ոնց հասաք Հակարիով Հայաստան, հետո նոր տղամարդլամիշ կլինեք»,-ասաց արցախյան աղբյուրը՝ այդ կերպ փորձելով արդարացնել արցախցի ունեւորների պասիվությունը։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում