Մարտի 1-ի գործով քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Դատախազի՝ 2026 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ, 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2003 թվականից մինչև 2008 թվականի հուլիսի 2-ը ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գ.Գ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի … Read more

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով

Երեկ շուրջ 6 ժամ տևած դատական նիստից հետո՝ այսօր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Գագիկ Աբելյանի նախագահությամբ, որոշում կայացրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգել ևս 2 երկու ամսով․ այս մասին հայտնեց փաստաբան Էմին Խաչատրյանը։ Source

Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվելՀալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել

Օգոստոսի 10-ին Երևանի Հալաբյան–13 շենքի խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածին երեխայի ծնողները դեռ չեն գտնվել, ձեռնարկվում են ակտիվ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ դեպքը բացահայտելու ուղղությամբ։ Այս մասին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից։ Երևանի «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի փոխտնօրեն Արշակ Ջերջերյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխայի բուժումն ավարտվել է, սպասում են մանկատան … Read more

Պետք է ջրի օբյեկտիվ սակագին որոշել. սահմանված գինը չի արտահայտում իրականությունը. Փաշինյան

Իմ նշած պրոբլեմների մի զգալի մասը, ներառյալ խմելու ջրի մատակարարման քանակի և որակի հետ կապված, Խորհրդային Միությունում էլ եղել են։ Իմ նշած շղթան մենք չենք ամբողջացնի, եթե այս ամեն ինչի հիմքում չլինի համակարգի ծախսարդյունավետության բանաձևի որոշումը։ Նախ պետք է օբյեկտիվ սակագին որոշել և անդրադառնալ, թե այդ սակագնի որ մասը, ով ինչպես պետք է վճարի։ Այսինքն … Read more

«Ասացի՝ պատասխան ես տալու»․ Ալեն Սիմոնյանի հետ զրույցից հետո Եսայի Քարամյանին ձերբակալել են, մեքենան՝ առգրավել

ԱԽ քարտուղար, Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի հետ զրույցից հետո՝ քաղաքացի Եսայի Քարամյանը հայտնվել է իրավապահների թիրախում, գրում է «Ազատությունը»։ Քրեական գործ է հարուցվել պաշտոնյային սպառնալու համար, Քարամյանին ձերբակալել, մեքենան առգրավել ու երեք ամիս է՝ չեն վերադարձնում։ «Ցույց տվեցի ձեռքս, ասացի՝ հիշո՞ւմ ես սա, սրա համար պատասխան ես տալու: Ինքը սկզբում զարմացած էր, հարցրեց՝ … Read more

Բաքվում հայ գերիների խшչի դшջվшծքները шյրել հեռшցրել են․ Սիրանուշ Սահակյան

Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացվել են խաչի տեսքով դաջվածքները, տարաբնույթ զեկույցներում կան այս մասին արձանագրումներ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ «Մենք տեսել ենք թիրախավորված գործողություններ կրոնական խորհրդանիշների առնչությամբ։ Խաչ դաջվածքների պարագայում դրանք այրվել են, մաշկի վրայից խոշտանգման ճանապարհով վերացվել է խաչը։ Թեև որոշ … Read more

Երևանի նախկին փոխքաղաքապետից բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 մլն դրամ. դատախազություն

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Այս մասին  հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Կարեն Դերենիկի Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության … Read more

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Առևտրի ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 6-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում բուսական և կենդանական յուղերի ու ճարպերի մեծածախ գործունեություն իրականացնող ընկերությունը համակարգված ձևով թերհայտարարագրում է ընկերության իրացման շրջանառությունը՝ թաքցնելով պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունները։ Ստացված տեղեկություններն իրացնելու նպատակով ՊԵԿ հետաքնության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները … Read more

«Գագիկ Ծառուկյանին այնպիսի մարդիկ են թալանչի անվանում, որոնք նրան դիմում էին փողի խնդրանքով»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես գրեթե 10 տարի աշխատել եմ Ծառուկյանի «Կենտրոն» հեռուստաընկերությունում, զբաղեցրել եմ խմբագրի պաշտոն, բայց երբեք շփում չեմ ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ, առավել ևս չեմ եղել նրա մտերիմների կամ հովանավորյալների շարքում։ Ինքս չեմ ուզել։Ծառուկյանների ընտանիքից միակ մարդը, ում ճանաչում եմ, տիկին Գրետա Ծառուկյանն է, ում հետ միասին 2011-ին շրջել ենք Արևմտյան … Read more

Ոչ սթափ 33-ամյա վարորդը «Mercedes GL»-ով հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա․ անվահեծաններից մեկը կոտրվել ու շպրտվել է

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։05-ի սահմաններում Արտաշատի խճուղում Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Սիլվա Կ․-ն իր վարած «Mercedes GL» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և հայտնվել դրա վրա, հաղորդում է Shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են … Read more