Վահե Հովհաննիսյանը՝ կարևոր անելիքի մասին.

Նիկոլը շատ լավ գիտի, որ երեք առաջատար ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մոտ է 50 տոկոսին։ Դա նշանակում է, որ նա առնվազն 1 մլն մարդու այսօր վիրավորել է։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծերի խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը։ «Հասկանալով է արել։ Չի´ քաշվել, չի´ խորշել, չի վախեցել՝ մեկ … Read more

Ալիևը հանդիպել է Էրդողանի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հաղորդել են տեղական լրատվամիջոցները։ Հանդիպումը տեղի է ունեցել Անթալիայում ապրիլի 17-ին։ Նույն օրը Ալիևը և Էրդողանը եռակողմ հանդիպում են ունեցել Պակիստանի վարչապետ Շարիֆի հետ։

Ո՛չ անցյալ, Ո՛չ ներկա․ ԱՊԱԳԱ՛. Նարեկ Կարապետյան

Ո՛չ անցյալ, Ո՛չ ներկա․ ԱՊԱԳԱ՛, ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ։Հիշեցնենք, որ դատարանն այսօր երկարացրեց կալանքի ժամկետը ևս 3 ամսով։

«Հայաստանը պատրաստ է բացել սահմանը, բայց դա կախված է թուրքական կողմից». Վահան Կոստանյան

Քաղաքական և տեխնիկական առումով Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի բացել հայ-թուրքական սահմանը, բայց դա կախված է թուրքական կողմից, հայտարարել է Անթալիայի դիվանագիտական ֆորումում այս տարի Հայաստանը ներկայացնող փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով CNN TÜRK-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ հայ-թուրքական սահմանը բացվի մինչև Հայստանում նշանակված ընտրությունները։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը: «Վահան Կոստանյանը ճիշտ նույն պատասխանն … Read more

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 տոկոս. Սամվել Կարապետյան

Այս իշխանություններից այլ որոշում անհնար էր սպասել. տեղի ունեցավ հենց այն, ինչ սպասում էինք: Այս մասին հայտարարել է «Հզոր Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը՝ մեկնաբանելով դատարանի որոշումը, որով իր տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով: «Մենք մեր հաղթանակի հնարավորությունները գնահատում ենք 100%: Այլ կերպ լինել չի կարող: Միայն առաջ»,- հավելել է Սամվել Կարապետյանը: Ի պատասխան … Read more

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Բերման ենթարկված մեր 17 հայրենակիցները 2.5 ժամ ապօրինաբար են ազատազրկված. Մարիաննա Ղահրամանյան

«Այս պահի դրությամբ որևէ արձանագրություն կազմված չէ և բերման ենթարկված մեր 17 հայրենակիցները 2,5 ժամ շարունակ ապօրինաբար գտնվում են անազատության մեջ»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը: Նա ընդգծել է, որ այսօրվա խաղաղ երթից մարդկանց բերման ենթարկելու փաստը և նախորդ երկու օրերի զարգացումները վերհաստատում են այն պնդումները, որ «իշխանությունները … Read more