Թրամփը հնարավոր է համարել ԵՄ-ի կողմից վաճառված կործանիչների փոխանցումն Ուկրաինային

Բաժանորդագրվել

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ եվրոպական երկրները վճարում են մատակարարվող ամերիկյան սպառազինության ամբողջ արժեքը:

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Եվրամիությունը կարող է Ուկրաինային փոխանցել ԱՄՆ-ից ձեռք բերված կործանիչները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռուստահաղորդավար Էլլին Ռութին տված հարցազրույցում։

«Մենք զինամթերք ենք վաճառում, կործանիչներ ենք վաճառում Եվրամիությանը, և նրանք անում են այն, ինչ ուզում են, օրինակ՝ փոխանցում են Ուկրաինային»,- ասել Է Թրամփը:

Նրա խոսքով՝ եվրոպական երկրները վճարում են մատակարարվող ամերիկյան սպառազինության ամբողջ արժեքը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն բախվել է սպառազինությունների պակասի հետ Ուկրաինային լայնածավալ ռազմական օգնության պատճառով, որը Վաշինգտոնը տրամադրել էր նախագահ Ջո Բայդենի օրոք: Ամերիկացի առաջնորդը նշել է, որ Կիևին ռազմական աջակցությունը շարունակվում է, սակայն այժմ սպառազինությունների մատակարարումը վճարում է Եվրամիությունը:

Leave a comment