Սամվել Կարապետյանի 17 աջակից բերման է ենթարկվել, այդ թվում՝ Վաղինակ Վարդանովը

Այսօր շարունակվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի քննությունը։ Դատական նիստին զուգահեռ Կարապետյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա են անում նրա աջակիցները։ Քանի որ քաղաքացիները ճանապարհը չէին բացում, ոստիկանները հրելով հեռացրին նրանց այդ հատվածից։ Ապա ոստիկանները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին: ՆԳՆ ոստիկանությունից Aysor.am-ին հայտնեցին, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար … Read more

Այս ոստիկանական մեքենաները մենք ենք նվիրել պետությանը, հիմա դրանով բերում են Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան

Իրենք գիտեն ումից են վախենում, իրենք վստահ են, ով է իրենց հաղթելու. այն տերմինոլոգիան, որ իշխանությունը օգտագործում է, շատ հատուկ է իրենց մտածելակերպին։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 17–ին, դեպի Հակակոռուպցիոն դատարան քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։ «Դա լեզվամտածողությունը։ Այն լեզվամտածողությունը, որ իրենք օգտագործում են, հատուկ է … Read more

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ձեր հացը Սորոսն է ապահովել, մերը՝ մենք ենք վաստակել. հիմա հիբրիդն ո՞վ է. Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ին

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Բախում՝ ոստիկանների ու Սամվել Կարապետյանի կողմնակիցների միջև

Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը, նրա աջակիցները երթով շարժվում են դեպի դատարանի բակ։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել, ոստիկանները քաշքշում են ակցիայի մասնակիցներին, տեղի ունեցավ նաև բախում ոստիկանների ու Սամվել Կարապետյանի կողմնակիցների միջև։ Ըստ նախնական տվյալների, կան բերման ենթարկվածներ։

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Շատ փոքր են, որ մեզ ոչնչացնեն. Կարեն Կարապետյանը՝ ՔՊ-ականների մասին

Անկախ դատարանի որոշումից, մեզ համար վարքագծի որևէ փոփոխություն չի լինի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ակնկալում է, որ Սամվել Կարապետյանի խափանման միջոցն այսօր կփոխվի և նա ազատ կարձակվի։ Հարցին՝ Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից առաջ, երբ ասաց. … Read more

ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Իրավունք չունեմ ձեր հարցերին պատասխանելու»․ Սամվել Կարապետյան

«Ձեր թիմակիցներին համատարած մեկուսացնում են, ասում են՝ հին բարքերին են վերադարձել», «Դատարանից ի՞նչ սպասելիքներ ունեք»․ այսօր Հակակոռուպցիոն դատարանում լրագրողները հարցեր ուղղեցին Սամվել Կարապետյանին։ «Իրավունք չունեմ ձեր հարցերին պատասխանելու, մի օր այդ հարցերին կպատասխանեմ»,- նշեց Կարապետյանը։ Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը։  

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ինչպես են Արման Ծառուկյանին հեռացնում ինքնաթիռից

ԱՄՆ-ում միջադեպ է տեղի ունեցել UFC մարտիկ Արման Ծառուկյանի հետ․ նրան իջեցրել են ինքնաթիռից՝ թռիչքի ընթացքում հեռախոսով զբաղված լինելու պատճառով։ Մարզիկը մեկնում էր մասնակցելու Real American Freestyle 8 մրցաշարին։ Այս մասին X հարթակում հայտնել է լրագրող Ադամ Զուբայրաևը՝ հրապարակելով տեսանյութ Լոս Անջելեսից Ֆիլադելֆիա մեկնող ինքնաթիռի սրահից։ Հիշեցնենք, որ ապրիլի 19-ի գիշերը Ֆիլադելֆիայում կայանալիք մրցաշարում Ծառուկյանի … Read more

Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար, օլիմպիական կոմիտեի նախագահ Միխայիլ Դեգտյարևի հրավերով ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը գտնվում էր Մոսկվայում

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ռուս գործընկերոջ հետ, քննարկվել են ՀՀ և ՌԴ միջև սպորտի զարգացման հեռանկարները, անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններին և միջազգային մարզական հարթակներում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։ Միխայիլ Դեգտյարևը ջերմորեն շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին՝ Եվրասիական մարզական ասոցիացիայի նախագահ ընտրվելու առթիվ և մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք, հույս հայտնել, որ այս հարթակը նպաստելու … Read more