«Ժողովուրդ». Ով է Աժ պատգամավորի թեկնածու, ՔՊ-ական Արաքսյա Վարդանյանը. ինչ ունեցված ունի նա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը իրականացրել է ուսումնասիրություն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 35-րդ համարում ընդգրկված, «Ուրախ ավտոբուսի» ներկայացուցիչ Արաքսյա Վարդանյանի վերաբերյալ։ Պարզվեց, որ Արաքսյա Վարդանյանը հանդես է գալիս որպես Փարաքար համայնքի ավագանու անդամ և ՔՊ կուսակցության ակտիվ ներկայացուցիչ։ Հատկանշական է, որ երկարատև որոնումների արդյունքում նրա մասնագիտական կենսագրության վերաբերյալ բաց աղբյուրներում գրեթե տվյալներ չկան։ … Read more

«Հրապարակ»․ Իշխանությունն ընդդիմադիրների շարքերում բազմաթիվ ականներ է ներդրել

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանությունն ընդդիմադիրների շարքերում բազմաթիվ ականներ է ներդրել, որոնք պետք է մասնակցեն նախընտրական անցուդարձին՝ ոչ միայն ներսից ինֆորմացիոն արտահոսքեր ապահովելու, այլեւ քրեական գործընթացներում քաղաքական մրցակիցների դեմ գործելու, ցուցմունքներ տալու նպատակով: Իշխանական մեր աղբյուրներից պարզեցինք, որ իշխանությունը ներդրված գործակալներ ունի թե՛ Գագիկ Ծառուկյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի եւ հատկապես Սամվել Կարապետյանի թիմերում։ … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի ավտոերթի համար փակում են Գյուրի գնացող ճանապարհը

Ապրիլի 19-ին ավտոերթով պայմանավորված՝ երթևեկությունը որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի։ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են. «Հարգելի՛ քաղաքացիներ, Ապրիլի 19-ին տեղի ունենալիք ավտոերթով պայմանավորված․ ժամը 08․00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Մ-1 ճանապարհի՝ Մ-1-Ուջան գյուղ տանող ճանապարհների հատման հատվածից մինչև Գյումրիի «Շիրակ» օդանավակայան հատվածում։ Երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գծով։ «Շիրակ» օդանավակայանից ավտոերթի մասնակից տրանսպորտային միջոցների հոսքը կուղղորդվի դեպի «Մայր … Read more

«Հրապարակ»․ Ընտրակաշա՞ռք, թե՞ երկակի ստանդարտներ. «Իմ քայլը» 200 հազար դրամի ֆինանսավորում է խոստանում

«Հրապարակ» թերթը գրում է․ Օրերս «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տեղադրել, որ WNBF Armenia ֆեդերացիայի հետ համագործակցությամբ մեկնարկում է ֆիթնես մարզիչների որակավորման՝ 2,5 ամիս տեւողությամբ դասընթաց, որի ավարտից հետո մասնակիցները կստանան 3-րդ կարգի միջազգային սերտիֆիկատ։ Առաջին 10 դիմողներին «Իմ քայլը» հիմնադրամը խոստանում է համաֆինանսավորում։ 250 հազար դրամ արժողությամբ դասընթացի համար դիմողը … Read more

«Հրապարակ»․ Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան փակվելուց շուրջ 2 տարի անց աշխատակազմը չի ստացել աշխատավարձը․ շուրջ կես տարվա աշխատավարձ են պարտք: Մեզ ահազանգել էր ծննդատան նախկին աշխատակից՝ անեսթեզիոլոգ Հայկանդուխտ Գրիգորյանը՝ որ չնայած քաղաքապետարանը խոստացել է վճարել, բայց հետո հրաժարվել է, թե ծննդատան նախկին կառավարիչն է պատասխանատու։ Մեր հրապարակումից հետո քաղաքապետարանից կոլեկտիվին … Read more

«Հրապարակ»․ Ընդդիմադիրներին տանում են բանակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ առաջիկա ամիսներին 25-օրյա վարժական հավաքներն ավելի ինտենսիվ են կազմակերպվելու: Նախընտրական այս փուլում ծանուցագրեր են ստանալու քաղաքականապես ակտիվ բազմաթիվ երիտասարդներ։ Ըստ որոշ լուրերի, զինկոմիսարիատներին մարզպետների, թաղապետերի կողմից ցուցակներ են փոխանցվել՝ հատկապես ընդդիմադիր ուժերին հարող երիտասարդների անուններով, որպեսզի նրանց ծանուցագրեր ուղարկվեն, եւ վարժական հավաքների հրավիրվեն: Իմաստը հասկանալի … Read more

Ով է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն մարզիկը

«Բավարիայի» եզրային հարձակվող Մայքլ Օլիսեն ճանաչվել է որպես Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն սպորտսմեն։ Այս մասին տեղեկանում ենք ՉԼ պաշտոնական սոցկայքային էջից։ Ֆրանսիացի մարզիկը աչքի է ընկել քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Ռեալի» դարպասն ուղարկած գոլով։ Թեկնածուներ են եղել նաեւ «ՊՍԺ»-ից Ուսման Դեմբելեն եւ «Արսենալից» Մարտին Սուբիմենդին, ինչպես նաեւ՝ «Բարսելոնայից» Դանիել Օլմոն։ Source

Կտրուկ թանկացել են հուղարկավորության ծառայությունները

Ռուսաստանում հուղարկավորության ծառայությունների գները կտրուկ թանկացել են, որի պատճառը ոլորտի կազմակերպությունների ծախսերի զգալի ավելացումն է։ Այս մասին հայտարարել է ոլորտի փորձագետ Անտոն Ավդեևը։ Նա տեղեկացրել է, որ թանկացումները պայմանավորված են ինչպես կոմունալ ծախսերի, այնպես էլ հարկային փոփոխությունների աճով։ Զգալիորեն թանկացել են էլեկտրաէներգիան և ջուրը, ավելացված արժեքի հարկն է բարձրացել։

Ադրբեջանը հայտարարել է, որ առանց TRIPP-ի իրագործման և ՀՀ Սահմանադրության փոփոխության խաղաղություն և վստահություն չի լինի

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ «խաղաղության նախաձեռնությունները պետք է վերածվեն գործնական քայլերի», հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ «Մենք արդեն որոշակի քայլեր ենք ձեռնարկել խաղաղության հասնելու համար, և դա հաստատվել է Վաշինգտոնի գագաթնաժողովում։ Թուրքիան միաժամանակ նախաձեռնել է երկու երկրների միջև (Թուրքիայի և Հայաստանի միջև — խմբ.) հարաբերությունների բարելավման գործընթաց։ Սակայն այդ նախաձեռնությունները չպետք է … Read more