Ադրբեջանի ասածն անելու համար ո՞նց կարելի է ամեն ինչն ուրանալ, ուրանալ 30 տարին, ուրանալ 100 տարին․ Մանուկյան

«Արցախի դրոշները գողացել եք դուք»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ արձագանքելով  Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը,թե ինոչու են ընդդամիր պատգամվորները սեղաններից հանել Արցախի դրոշը։ Պատգամավորը շարունակեց․ «Գողացել է ձեր իշխանությունը։ Նախորդ խորհրդարանի ավարտից հետո այստեղից գողացել եք։ Գողացել եք Ֆրանսիայի հրապարակից, շատ տեղերից եք գողացել։ Մի գաղտնիք բացեմ՝ վաղը կարող եք  էլի հերթական անգամ … Read more

Ես Ալիևի հետ պետք է թուղթ ստորագրեմ, արդեն մեկը ստորագրել եմ, մի հատ էլ պետք է ստորագրեմ, որ խաղաղությունը դառնա անշրջելի․ Փաշինյան

Էն ուժերը, որ ուզել են մեզ կառավարել սկսած 1870-ականներից, երբ ուզել են մեր գիտակցությունը մթագնի, ասել են «թուրք, թուրք, թուրք» և վերջ, գիտակցական համակարգը լրիվ խառնվել է, այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։     «Այսինքն, դուք հիմա, որպես խորհրդարանական մեծամասնություն թո՞ւյլ չեք տալիս ինձ, որ գնամ Ալիևի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրեմ: Եթե … Read more

Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ լինելու է․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը

Հերիք եղավ էլի, խաղաղություն լինելու է, մեռնեք էլ լինելու է, Ազգային ժողովում ասել է Արարատ Միրզոյանը՝ դիմելով ընդդիմությանը:     Նա նշել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցի բարձրաձայնումը Հայաստանին ու Ադրբեջանին կհեռացնի խաղաղությունից։   «Այո՛, կան պահվող անձինք, և նրանց գոյությունը Բաքվի բանտերում չի նպաստում խաղաղությանը։ Հիմա ձեր տրամաբանությամբ պետք է գնանք, ասենք՝ … Read more

Գետեր կան, որոնք ՀՀ-ից մտնում են Ադրբեջան, դրանք ընդհանուր գետեր են, պետք է հասկանալ՝ ինչ կանոններով ենք այդ ջրային ռեսուրսները կառավարելու. Փաշինյան

«Քանի որ իրականացնում ենք խաղաղության օրակարգ, երկրները, երբ որ հաղթահարում են կոնֆլիկտը, ամենատարբեր ոլորտներում պետք է համագործակցեն, մասնավորապես, անդրսահմանային ջրերի»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ Հայաստանն ունի  գետեր, որոնք Հայաստանի տարածքից մտնում են Ադրբեջանի տարածք, հետո նորից մտնում են Հայաստանի տարածք, հետո նորից դուրս են գալիս ՀՀ տարածքից. «Դրանք … Read more

Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել սպшնության մեղադրանքով հետախուզվողը

Նոյեմբերի 17-ին ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ, որը 2024 թվականի օգոստոսի 7-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր սպանության, սպանության փորձի և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքով։ Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։ 55-ամյա տղամարդը ներկայացվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։