Մեր պետությունը թալանելուց, կեղեքելուց հետո, ինչու եք մի հատ էլ աշխատավարձի գծով լրացուցիչ թալանում մեր բյուջեն. Ղազարյանը՝ նախարարին

«Երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ձեզ հարց տվեց բյուջեի և մակրոտնտեսական երկու առանցքային ցուցանիշների վերաբերյալ և դուք չկարողացաք դրանց պատասխանել,  իսկ հետո՝ նաև Նոնա Ավետիսյանի հարցին ներդրումների մասով, երկու դեպքում էլ պարզվում է, որ դուք չեք տիրապետում ցուցանիշներին»,-2027 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին դիմեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ հավելելով. … Read more

Կատեգորիկ բոլոր շփումներն արգելված են. Խաչիկ Գալստյանը եկավ դատարան (Տեսանյութ)

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանն այսօր դատարանի դիմաց լրագրողներին ասել է, թե չի կարող շփվել, քանի որ «կատեգորիկ արգելված են բոլոր տեսակի շփումները»։ Մանրամասները՝ տեսանյութում։

Ձեր իշխանության օրոք Արցախում մեր կորցրած ազգային հարստությունը կազմում է շուրջ 15,6 միլիարդ դոլար. Արեգա Հովսեփյան

«Ձեր իշխանության օրոք Արցախում մեր կորցրած ազգային հարստությունը կազմում է շուրջ 15,6 միլիարդ դոլար։ Այսօր ինչ տնտեսական աճի մասին խոսեք, այնուամենայնիվ, այս կորուստը դուք չեք կարող լրացնել»,- ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի քննարկմանն ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովեսփյանը՝ դիմելով հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին։  Այնուհետև նա հարց ուղղեց նախարարին. «2027 թվականի բյուջեի … Read more

ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ծանրաբեռնված են, հնարավոր են որոշակի խափանումներ աշխատանքի ընթացքում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի նոյեմբերի 18-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ծանրաբեռնված են, և հնարավոր են որոշակի խափանումներ աշխատանքի ընթացքում։ «Միաժամանակ, հայտնում ենք, որ կատարվում են աշխատանքներ՝ համակարգերի բնականոն ռեժիմով աշխատանքի ապահովման համար։ Հայցում ենք հարկ վճարողների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»։

Շատ խայտառակ ցուցանիշ է, չեմ ուզում ասեմ, որովհետև ահաբեկվելու թիվ են իրենք հրապարակել. Մեսրոպ Մանուկյան

«Դուք նշում եք միջին աշխատավարձի ցուցանիշ, կարո՞ղ եք ասել, թե  մեր աշխատողների քանի տոկոսն է միջին աշխատավարձից ավելի ցածր ստանում և բնակչության քանի տոկոսն է ստանում նվազագույն աշխատավարձ »,- 2027 թ. բյուջեի քննարկման ժամանակ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը: Նշելով, որ իր հարցը քաղաքականության հետ է կապված՝ ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, … Read more