Կառավարության կադրային բանկը ձևավորվում է․ Փաշինյանը ներկայացրել է արդյունքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է․ «Սիրելի ժողովուրդ, Հունիսի 15-ին աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել էի իրենց գիտելիքներն ու մասնագիտական փորձը ծառայեցնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգին։ Ուրախ եմ արձանագրել, որ նախաձեռնությունն արժանացել է մեծ հետաքրքրության։ Ստացվել է 1141 հայտ։ Դիմումների ուսումնասիրության եւ նախնական ընտրության արդյունքում 459 թեկնածու կամ դիմորդների շուրջ 40 տոկոսը անցել է երկրորդ … Read more

Ալեն Սիմոնյանը պաշտոն է խնդրել Փաշինյանից. «Ժողովուրդ»

Ազգային ժողովի արդեն նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը կարծես դժվարությամբ է հաշտվում ինչպես պաշտոնազրկման, այնպես էլ թիմից աստիճանաբար առանձնացվելու հանգամանքի հետ։ «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, մինչ արձակուրդ մեկնելը Սիմոնյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրել իրեն աշխատանքի տեղավորել կառավարությունում։ Ըստ այդմ, նա ցանկություն է հայտնել նշանակվել փոխվարչապետ կամ Միացյալ Թագավորությունում՝ Լոնդոնում, Հայաստանի դեսպան։ … Read more

Որ հանձնաժողովներն ում կհասնեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում բուռն քննարկումներ են, թե Ազգային ժողովի որ մշտական հանձնաժողովների նախագահությունն է պետք առաջնահերթությամբ ստանձնել, որ ռազմավարական եւ առանցքային հանձնաժողովները չթողնել ընդդիմադիրներին։   Բանն այն է, որ Դոնթի բանաձեւով՝ եթե խորհրդարանում ձեւավորվում է առավելագույն քանակի՝ 12 հանձնաժողով, ինչպես նախորդում, ապա երեք հանձնաժողովի նախագահությունն անցնելու է «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը, մեկը՝ «Հայաստան» դաշինքին։ … Read more

Ռոմանոս Պետրոսյանը հայտարարում է, որ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդին տրվել է 260 մլն ՀՀ դրամ աշխատավարձ

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «ՀԷՑ-ի տնօրենների խորհուրդն անցած 12 ամիսներին՝ ՀԾԿՀ կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթի հարուցումից և ժամանակավոր կառավարման մեկնարկից ի վեր, ՀԷՑ-ի ֆինանսական միջոցներից ընդհանուր առմամբ վարձատրվել է շուրջ 260մլն ՀՀ դրամի չափով (հարկերը՝ ներառյալ): Ընդ որում, Տնօրենների խորհրդի վարձատրվող 5 անդամները միասին ստացել են շուրջ 176մլն … Read more

Աջափնյակում թմրանյութ իրացնողների են ձերբակալել

ՆԳՆ-ից հայտնում են․   «Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ չորս տղամարդ՝ երկուսը Երևանի, երկուսը՝ Կոտայքի մարզի բնակիչ, ապօրինի ձեռք են բերում և իրացնում են թմրանյութ։   Հուլիսի 29-ին՝ ժամը 18․50-ին, մայրաքաղաքի Նազարբեկյան փողոցում քրեական ոստիկանները չորսին էլ ձերբակալեցին և 33-ամյա երևանցու վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին Համայնքային … Read more

«Կյաժ Աշոտի» սպանության գործով կալանավորված և փախուստի դիմած «Կոկոյին» Վրաստանը դեռ չի արտահանձնել

Շենգավիթում 28-ամյա «Կյաժ Աշոտի» սպանության գործով մեղադրյալ Կոնստանտին Հունանյանին՝ «Կոկո»-ին, ով, գտնվելով կալանքի տակ, մոտ 2 տարի առաջ փախուստի էր դիմել «Արթմեդ» ԲԿ-ից, դեռևս չեն արտահանձնել ՀՀ-ին։ «Փաստինֆո»-ի աղբյուրները հայտնում են, որ չնայած այն հանգամանքին, որ Հունանյանը Վրաստանում հայտնաբերվել է ամիսներ առաջ, նրա արտահանձնման գործընթացը դեռ չի ավարտվել։   Քրեական հեղինակություն համարվող «Ալավերդյանցի Կոկոն»՝ Կոնստանտին … Read more

ArmDay.am | Ռուբինյանի նոր նշանակումները

Ռուբեն Ռուբինյանը շարունակում է կադրային փոփոխությունները։ Այսօր խորհրդականներ ու օգնականներ է նշանակել։   ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ Ռուբեն Ռուբինյանի՝ օգոստոսի 3-ի կարգադրություններով ԱԺ նախագահի խորհրդականներ են նշանակվել Գրետա Զորունցը և Արման Բարխուդարյանը։   Լուսինե Բեկչյանը և Էլինա Իշխանյանը նշանակվել են Ազգային ժողովի նախագահի օգնականներ։

Պայքարը շարունակվում է, ոչ ոք դրանից ետ չի կանգնելու, ես՝ նույնպես․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը գրել է․   «Սիրելի՛ հայրենակիցներ, օրերս 8֊րդ գումարման Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքները։   2022 թվականի հոկտեմբերից ստանձնելով մանդատս՝ իմ լիազորությունների և հնարավորությունների սահմաններում փորձել եմ անել ամեն ինչ, որպեսզի մեր պետությունում ապրենք ավելի անվտանգ և արժանապատիվ կյանքով։   Մենք միասին պայքարել ենք Արցախի՝ հայկական մնալու համար։ Անքուն գիշերներ … Read more

Պարոն Մանուկյան, ոչ բոլոր ձեռքի շարժումներն են, որ ողջունելի չեն, «նյուխի» հարց ա էլի․ Ռուբինյան

«Խնդրում եմ՝ լինել զուսպ և բարեկիրթ լինել»,-ԱԺ-ում իր ելույթում հորդորեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ շարունակելով․   «Պարոն Կոնջորյան, փաստաբանն ասեց, որ էն ընկերությանը, որի հետ կապվում է ուղիղ Ձեր եղբոր հայտնի պատմությունները, «Milion mining» ընկերության սեփականատերերը Ձեզ եկել և ասել եմ, որ Ձեր եղբայրը, առ երևույթ, խարդախությամբ է զբաղվել։ Ասում էր՝ տան վաճառքի գինը … Read more