Պարոն Մանուկյան, ոչ բոլոր ձեռքի շարժումներն են, որ ողջունելի չեն, «նյուխի» հարց ա էլի․ Ռուբինյան

«Խնդրում եմ՝ լինել զուսպ և բարեկիրթ լինել»,-ԱԺ-ում իր ելույթում հորդորեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ շարունակելով․

 

«Պարոն Կոնջորյան, փաստաբանն ասեց, որ էն ընկերությանը, որի հետ կապվում է ուղիղ Ձեր եղբոր հայտնի պատմությունները, «Milion mining» ընկերության սեփականատերերը Ձեզ եկել և ասել եմ, որ Ձեր եղբայրը, առ երևույթ, խարդախությամբ է զբաղվել։ Ասում էր՝ տան վաճառքի գինը մենք սահմանել ենք, ընդունենք 450 հազար, եկել խնդրել է, որ 440 լինի կամ 430, 10 000 դրամը վերցրել է իրան։ Ես հրապարակայնորեն չտեսա, որ դուք դա հերքած լինեք։ Եկեք հասկանանք՝ ձեր եղբոր ֆենոմենը, եթե նախորդ իշխանությունների տարիներին, մեկի եղբայրը բարձր պաշտոնյա, էս պարագայում նաև քաղաքացիական բարձր պաշտոնյա ձեր պարագայում, զրկված լիներ վարորդական վկայականից, մի քանի ամիս հետո տային էդ մարդուն ու նորից գործեր հարուցվեր, ո՞նց կգնահատեիք դուք դա, ո՞նց։ Կամ պարեկների ներկայությամբ ձեր եղբայրը ամենավերջին սեռական բնույթի հայհոյանքները մարդու տան դիմաց տալով գնում է ։ Ես չտեսա, որ քպ-ականներից ինչ-որ մեկը դրա գնահատականը տար։ Ժողովուրդ, ներողություն խնդրել է պատվաբեր։

 

Այսինքն՝ մի մարդու ընտրում եք Ազգային ժողովի փոխնախագահ, ով այտեղից պահվածքով, իմիջիայլոց, պարոն Ռուբինյան, տեսե՞լ եք ձեռքերի շարժումը,Կոնջորյանն ինչ շարժումներ էր անում ստեղ կանգնած, հիմա էլ է անում։ Եթե Ձեր գործընկերն ասում է, որ չի կարելի, ձեռքերով անելը սիրուն չի, առաջինը՝ բարեկիրթ եղեք, հետևեք ձեր ղեկավարի խոսքին»։

 

Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքելով «ձեռքերի շարժումների» մասին Մանուկյանի խոսքին, ասաց․ « Պարոն Մանուկյան, ոչ բոլոր ձեռքի շարժումներն են, որ ողջունելի չեն, կան նորմալ շարժումներ, որ նորմալ են։ Դա արդեն «նյուխի» հարց ա էլի, ոնց որ ասում են»։

Leave a comment