Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ․ փրկարարներն օգնել են

Օգոստոսի 10-ին՝ ժամը 18։35-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին հարակից լողափում քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների … Read more

Այս ամենը կլիներ ծիծաղելի, եթե չվկայեր Հայաստանում տիրող քրեածին իրավիճակի տխուր պատկերի. Քաղաքական վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Ուրեմն, տարածվում է երկու տեղեկություն, գրեթե նույն ժամանակագրությամբ։ Մեկով նշվում է, թե ՆԳ նախարար Արփինե Հովհաննիսյանի խիստ հանձնարարականով ոստիկանները հատուկ օպերացիա են արել ու բերման են ենթարկել «Նարդոսցի Սերգուլիկին», «Փուփուլիկին», «Բեթմենին», «Այֆոնչիկին», եւ ու էլի մի խումբ մարդու։ Ու նշում են՝ հատուկ ռեժիմով աշխատանքը շարունակվում է։ Ուրեմն այդ գործողությունը, … Read more

Լավ հեռանկարներ բացող օր է․ Օգոստոսի 10-ի աստղագուշակ

Խոյ. Օրվա զգացմունքային ֆոնը բավական բարենպաստ է, ինչն էլ դրականորեն է անդրադառնում ձեր տրամադրության վրա: Նոր ծանոթությունները օգտակար կլինեն, կհաջողվի ստանալ այն մարդկանց աջակցությունը, ովքեր ձեզ կօգնեն մասնագիտական գաղափարների իրականացման հարցում: Աշխարհիկ միջոցառումներ այցելելիս դուք կհայտնվեք բոլորի ուշադրության կենտրոնում:   Օրը հարմար է թատրոն, համերգային դահլիճ, թանգարան այցելելու համար: Ձեր ստեղծագործական ներուժը շատ բարձր է … Read more

Քրվարույթի մասին կասեմ ընդամենը մեկ բան. Արդարացված Կարապետ Պողոսյան

«Ավարտվեց հերթական կալանքս, քրվարույթի մասին կասեմ ընդամենը մեկ բան, իմ հոդվածը իմ անուն ազգանունն էր»,-գրում է օրեր առաջ արդարացված գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։ Նա ընդգծում է. «Կարևոր չի ով ինչ ձեռք բերեց հերթական քաղաքական պրոցեսից, ես միայն կորցրեցի, քանի որ Հայաստանի ապագան դեռևս վտանգված է, իսկ Արցախն օկուպացված… Չգիտեմ, ով ինչ է անելու, ես շարունակելու … Read more

Այս տարվա 7 ամիսներին զբոսաշրջիկների թիվը նվազել է. Զբոսաշրջության կոմիտե

2026 թվականի հուլիսին Հայաստան այցելել է 198,709 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 263,592։ Նման տվյալներ է հրապարակել 2026 թվականի հունվար – հուլիսին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 1,240,307։ 2026 թ․ հունվար-հուլիսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (15%) և Իրանից (8%)։ Ներկայացված են … Read more

Գրեթե գոլ. Ինտերն անդրադարձել է Մխիթարյանի մասնակցությամբ վտանգավոր դրվագին

Նախամրցաշրջանային պատրաստության շրջանակում կայացավ իտալական գրանդների դիմակայությունը. ընկերական խաղում ուժերը չափեցին «Յուվենտուսն» ու «Ինտերը»։ Հանդիպումն ավարտվեց միլանյան ակումբի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Այս մասին գրում է armsport.am-ը։   «Ինտերի» կազմում 20-րդ րոպեին հաշիվը բացեց Ֆեդերիկո Դիմարկոն, իսկ 63-րդ րոպեին միլանցիների առավելությունը կրկնապատկեց Էնդի Դիուֆը։ Թուրինյան ակումբի կազմում խաղավարտին մոտ՝ 85-րդ րոպեին, հաշվի տարբերությունը կրճատեց Ֆրանսիշկու Կոնսեյսաուն: … Read more

Արտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռները

Հուլիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ 48-ամյա Արթուր Ի․-ն և հայտնել, որ ժամը 17։00-ի սահմաններում մոտեցել է Քըրք Քըրքորյան փողոցի 29/8 հասցեում գործող «Հույս բոլոր մարդկանց» սոցիալ-մշակութային հիմնադրամի շենքին և նկատել, որ կոտրված վիճակում են … Read more

Թրամփ-Ալիև հեռախոսազրույց. Նրանք հույս ունեն, որ Հայաստանում TRIPP նախագծի շրջանակում աշխատանքները շուտով կմեկնարկեն

Այսօր հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, հեռախոսազրույցի ընթացքում նրանք գոհունակություն են հայտնել Վաշինգտոնի գագաթնաժողովի տարեդարձի կապակցությամբ։ Ընդգծվել է, որ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրված Համատեղ հռչակագիրը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը վերջ են դրել տարածաշրջանում … Read more

Հրդեհ՝ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկում․ բնակիչներին տարհանել են

Օգոստոսի 8-ին՝ ժամը 18։20-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի ութերորդ հարկում։  Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ … Read more