Անընդունելի է ՀՀ իշխանությունների անգործությունն ու անտարբերությունը. պայքարելու ենք մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ու մեր ժողովրդի՝ հայրենի բնակավայրեր վերադառնալու համար
Ադրբեջանի Հանրապետությունում հայազգի ռազմագերիների նկատմամբ իրականացված «դատավարությունների» և «դատավճիռների» վերաբերյալ Արցախի Ազգային ժողովը հայտարարությամբ է հանդես եկել։ «Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որպես արցախահայության օրինական ներկայացուցչական մարմին, խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած շինծու «դատավարությունները» Արցախի Հանրապետության գերեվարված հայազգի ռազմաքաղաքական գործիչների և քաղաքացիական անձանց նկատմամբ։ Այդ գործընթացներում ներկայացված շինծու մեղադրանքներն ու դրանց հիման վրա ընդունված դատավճիռները … Read more