«Սովորեք ոչ միայն մասնագիտություն, այլև մտածել, ստեղծել, հարցեր տալ և պատասխանատվություն ստանձնել»․ Պոլիտեխնիկի ռեկտոր Գոռ Վարդանյան

Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը գրում է․   «Սիրելի ուսանողներ և աշակերտներ, Վաստակաշատ դասախոսներ և մանկավարժներ, Կրթության ոլորտի հմուտ վարչարարներ,   Շնորհավորում եմ բոլորիս Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։ Առանձնահատուկ խորհուրդ ունի այն, որ աշնան առաջին օրը նշում ենք որպես կրթության օր՝ նոր ուսումնական շրջանի և նոր կրթական ճանապարհի սկիզբ:   Մեզ համար … Read more

Հայաստանի և Սլովակիայի միջև փոխշահավետ համագործակցությունը ստացել է առավել ակտիվ ընթացք. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սլովակիայի բարեկամ ժողովրդին Սլովակիայի Հանրապետության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առիթով։ Ուրախությամբ եմ արձանագրում, որ վերջին շրջանում Հայաստանի և Սլովակիայի միջև փոխշահավետ համագործակցությունը ստացել է առավել ակտիվ ընթացք: Հայաստանը հանձնառու է խորացնելու փոխգործակցությունը … Read more

9 տարի առաջ այս օրը՝ հայկական Քարվաճառի շրջանում, դպրոցականների մասնակցությամբ, բացվեց Արցախը ՀՀ-ին կապող երկրորդ մայրուղին, դրանից 3 տարի անց…

«9 տարի առաջ այս օրը՝ հայկական Քարվաճառի շրջանում, մեծաթիվ դպրոցականների մասնակցությամբ, բացվեց Արցախը ՀՀ-ին կապող երկրորդ մայրուղին։ Դա Հայաստան համահայկական հիմնադրամի, ՀՀ և Արցախի կառավարությունների համատեղ քայլն էր՝ ուղղված Արցախի ռազմավարական զարգացմանն ու անվտանգության ամրապնդմանը»,- հիշեցրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։  Նա շարունակել է. «Նախագահներ Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի առաջնորդությամբ առանցքային քայլ կատարվեց, … Read more

Սիրիր քո պետությունն ու հաղթանակներդ անգին, Մասիսը ինքնությունդ է, Արագածն էլ քո հոգին. Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը Սեպտեմբերի 1-ի օրվա առիթով բանաստեղծություն է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև՝ Բարև որդիս, այսօր արդեն քո սեպտեմբերի մեկն է… Լավ հիշիր, որ քո հայրենիքն ու քո հավատքը մեկն է, Քո խաչը պահապան է քեզ, ինչպես որ քո ծնողը, Անգին է հայրենիքիդ ամեն սանտիմետր հողը: Ոսկի … Read more

ArmDay.am | Կիրականացվեն պայթեցման աշխատանքներ

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ (10 պայթյուն)։ ՊՆ-ն հարակից հատվածի բնակչությանը խնդրում են ընդունել ի գիտություն։

ԵԱՏՄ անդամ են, բայց սիրտները ԵՄ է ուզում, իսկ ԵՄ-ում էլ մեզ սպասող չկա․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է. «Պետք է առաջնորդվել ՀՀ շահերով, այլ ոչ թե «գլադիատոր» դառնալ օտարների ձեռքում։   Գործող ռեժիմի ղեկավարն ու թիմակիցները մեկ անգամ չէ, որ պնդել են ՌԴ-ի հետ հարաբերությունների կարեւորության մասին։ Էլ չեմ նշում, որ հենց Փաշինյանն էր ակնարկում իր եւ Պուտինի վստահելի ու անձնական մտերիմ հարաբերությունների մասին։ Հիմա կարճ ամփոփենք, … Read more

Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակության հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակության հետ: Զրուցակիցները կարևորել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շարունակական զարգացումը տարբեր ուղղություններով: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային գործընթացներին և տեղի ունեցող զարգացումներին: Ընդգծվել է TRIPP նախագծի դերը հաղորդակցությունների ապաշրջափակման և զարգացման գործում: Այդ համատեքստում, մտքեր են փոխանակվել նախագծի իրականացման ընթացքի և առաջիկա ծրագրերի շուրջ:

Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ի տեղեկություններով, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի դուստրը` Արփի Միրզոյանն այս տարի ավարտել է դպրոցը եւ ուսանելու է մեկնել Եվրոպայի հեղինակավոր համալսարաններից մեկը՝ Նիդերլանդների Թիլբուրգի համալսարան, իրավագիտության բաժնում սովորելու։ Նա արդեն Նիդերլանդներում է։ Հայրը նրա համար երկու սենյականոց բնակարան է վարձել` համալսարանի հարեւանությամբ, քանի որ այն չունի կամպուս` ուսանողների կեցավայր։ Համալսարանը բավականին խիստ քաղաքականություն է … Read more

Փաշինյանի քավորի պաշտոնը պետք է մնա ՔՊ-ին. ընդդիմադիրները՝ փաստի առաջ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունը ի սկզբանե որոշել էր Ազգային ժողովի տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը չզիջել ընդդիմությանը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս հարցում իշխանության համար կարևոր գործոն է եղել հանձնաժողովի գործող նախագահ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի հետ քավոր-սանիկական կապեր ունի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում քննարկումների … Read more