Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են 3 ավտոմեքենա․ վիրավորներից մեկը անչափահաս է

Երեկ՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Արեն Հ․-ի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը, Լոռու մարզի բնակիչ 44-ամյա Արեն Բ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Երևանի բնակիչ 39-ամյա Արմեն Մ․-ի վարած «Lixiang» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, … Read more

Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացման հանձնառությունը․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Մեկ տարի առաջ նախագահ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ պատմական գագաթնաժողով, որի ընթացքում վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը ստորագրեցին Խաղաղության համատեղ հռչակագիրը։ Երեք առաջնորդների ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը։ … Read more

Եվրոպայից 2 կարևոր բան պետք է ստանանք. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)

Եվրոպայի հետ մեր հարաբերությունները պետք է երկրորդի մեր տնտեսական գործակցության լայնացմանը, լրագրողների հետ զրույցում նշեց Նարեկ Կարապետյանը։ «Եվրոպայից 2 կարևոր բան պետք է ստանանք. առաջինը՝ տնտեսական առևտրաշրջանառություն, առևտրաշրջանառության աճ, որ գոնե համեմատելի լինի ԵԱՏՄ-ի հետ, երկրորդը՝ ինստիտուտներ, օրինակ՝ դատական համակարգ, քաղհասարակության ինստիտուտները։ Կտեսնեք՝ այդ ուղղությամբ ինչ աշխատանքներ կտանենք»,-ասաց նա։

Դուք ծնվել եք Բաքվում, ադրբեջանցի տեսե՞լ եք. կարո՞ղ է պատահի, որ 5-6 տարեկանում հավաքագրված լինեք Խորհրդային Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից. Սարգսյանը՝ Գաբրիելյանին

Դուք ծնվել եք Խորհրդային Ադրբեջանի Բաքու քաղաքում, ադրբեջանցի տեսե՞լ եք․ այսօր ԱԺ նիստում Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վիլեն Գաբրիելյանին հարց ուղղեց ՔՊ խմբակցության անդամ Գարիկ Սարգսյանը։ «Հարցը խորքային է, խնդրում եմ պատասխանեք՝ կարո՞ղ է պատահի, որ   5-6 տարեկանում հավաքագրված լինեք Խորհրդային Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից»,- հարցրեց Գարիկ Սարգսյանը։ «Ձեր հարցն ինչ-որ … Read more