Հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն անկումը․ Նիկոլն իր առաջ մեկ խնդիր է դրել՝ ժամանակ ձգել

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․   «Փաշինյան-Պուտին հանդիպման առումով առանձնապես վերլուծելու բան չկա․ ամեն ինչ չափազանց ակնհայտ և կանխատեսելի էր: Հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն անկումը, իսկ ռուսական 102-րդ բազայի կամ երկաթուղու շուրջ ստեղծված թնջուկը զուտ ժամանակի հարց է: Նիկոլն այս հարցում իր առաջ մեկ խնդիր է դրել՝ ժամանակ ձգել ու … Read more

ԵՊՀ-ում տեղի է ունենալու ձևական մրցույթ՝ մեկ թեկնածուով․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հրապարակ». ԵՊՀ-ում տեղի է ունենալու ձևական մրցույթ՝ մեկ թեկնածուով«Նախորդ ամիս «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար մրցույթ էր հայտարարել, քանի որ գործող ռեկտորի պաշտոնավարման ժամկետը լրանում է: Օգոստոսի 31-ին ավարտվել է հայտագրման ժամկետը: Տեղեկացանք, որ Հովհաննես Հովհաննիսյանից բացի որևէ մեկը հայտ չի ներկայացրել: Այսինքն, տեղի է ունենալու … Read more

Ավելի դաժան տեսարաններ են սպասվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանն առաջիկայում շարունակելու է «բռնոցի» օպերացիան, եւ ավելի դաժան տեսարաններ կարող ենք տեսնել, քան Գագիկ Խաչատրյանի դեպքում էր։ Նույնիսկ իշխանական շրջանակներում տարակուսած են, թե ինչու է հեղափոխությունից 8 տարի, ընտրություններում հաղթելուց հետո նման տեսարաններ բեմականացնում: Կարծում են` պատճառն այն է, որ ՏԻՄ-երից եւ Ալիեւին խոստացած … Read more

ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի ունեցվածքը․ 8 անշարժ գույք, երկու մեքենա, 27 մլն եկամուտ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել Սահմանադրական դատարանի դատավորների ունեցվածքն ու դրա փոփոխությունները տարիների ընթացքում։ Այս անգամ ուսումնասիրել ենք ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի մասնագիտական ուղին, ինչպես նաև նրա ունեցվածքը։ Դասախոսից՝ ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանը երկար տարիներ իր մասնագիտական գործունեությունը կապել է Երևանի պետական համալսարանի հետ։ 1993-1994 թվականներին նա աշխատել է ԵՊՀ քաղաքացիական … Read more

Արփինե Հովհաննիսյանը` ինքնակամ կառույցների մասի նոր օրենքի մասին

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը` կից տեսանյութով․ «Նոր օրենք (օգոստոսի 30-ից ուժի մեջ մտած) ինքնակամ կառույցների մասով: Գրեք, եթե դիմել եք քաղաքապետարան ու չեն արձագանքում: Տևողություն ու համայնքը:

«Ռուսական եկաթուղիների» «թունավոր» լինելու մասին հայտարարությունը կապ չունի իրականության հետ. Օվերչուկ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Ռուսական երկաթուղիները» պատժամիջոցների պատճառով Հայաստանի համար «թունավոր» են, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Նիկոլ Վովաևիչը մեզ ասում է, որ «Ռուսական երկաթուղիները», ենթադրաբար, որոշ պատժամիջոցների պատճառով «թունավոր են» Հայաստանի համար, բայց «Ռուսական երկաթուղիները» բեռներ են մատակարարում Ռուսաստանի տարածքով՝ տարանցիկ բեռներ, ասենք՝ … Read more