«Այն մարդն էր խոսում, մեզ էլ «փսլնքոտ» էր ասում, որոնց տարիների ընթացքում հիմք է տրվել ընտրակեղծարարության՝ 96 թվականի, մարդկանց ջարդերին, ընդդիմության հետապնդումներին»

«Տիկին Գալստյան, ժողովրդավարական հետընթաց՝ ինչի՞ հետ համեմատած։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների ժողովրդավարությունի՞ց հետընթաց»,- խորհրդարանում իշխող խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին։ ՔՊ-ն, հիշեցնենք, դեմ քվեարկեց  «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների արդյունքում հրապարակված հայտարարության նախագծին։ Այն չընդգրկվեց քառօրյա նիստերի օրակարգում։ Հարցի … Read more

«Ամուսինը կարող էր ավելի վատ բաներ տեսաձայնագրած լինել թաքնված տեսախցիկով, բայց ծնողները միաբերան ասում են՝ խնդրում ենք, այս մարդուն պահեք»․ Ավինյան

Երևանի ավագանու այսօրվա նիստում անդրադարձ կատարվեց Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանի շուրջ բարձրացված աղմուկին։  «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը հարցրեց՝ ի՞նչ ընթացակարգով է ընտրվում երաժշտական դպրոցի տնօրենը, արդյոք ծնողկոմիտե՞ն է նշանակում տնօրենին։ Այնտեղ 900 աշակերտ է հաճախում, ցավալի է, որ ավելի շատ երեխաների մոտ է այդ տեսանյութը տարածում գտել։ Հստակ … Read more

«Ով խոսի ժողովրդավարությունից՝ Դաշնակցությունը թող խոսի, չգիտեմ, պատմական արդարությունից, պատմական իրավունքներից, մեծ ու փոքր Հայքերից»․ Արման Եղոյան

ՔՊ-ն դեմ քվեարկեց «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների արդյունքում հրապարակված հայտարարության նախագծին։ Այն չընդգրկվեց քառօրյա նիստերի օրակարգում։ Հարցի հարակից զեկուցող, ՔՊ-ական Արման Եղոյանը հայտարարեց՝ «Հայաստան» խմբակցության առաջարկած հայտարարության տեքստը Հայաստանում ժողովրդավարական այսպես կոչված հետընթացի մասին արժանացել է բացասական եզրակացության Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկու … Read more

Թափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներ՝ կենդանիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի հաշվառմամբ․ Մանասյան

Վերջին շրջանում Պաշտպանին հասցեագրվող դիմում-բողոքների, թեժ գծին ստացվող զանգերի, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի մարզային այցերի արդյունքները վկայում են, որ թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել։ Այս առումով խիստ մտահոգիչ է այն, որ տարիներ շարունակ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացվող և … Read more

Ի՞նչ եղան այդ փողերը. «Փաստ»

Աշխատանքի ու բարեկեցության նախարարը մի օր հայտարարեց, թե «թաղման նպաստը» հանելու են, կենսաթոշակն էլ 1000 դրամով բարձրացնեն: Արսեն Թորոսյանը դա ասում էր այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ կառավարությունը որոշել է Փաշինյանի, նախարարների ու մյուս բարձրաստիճանավորների աշխատավարձերը կտրուկ՝ գրեթե կրկնակի բարձրացնել: Չնկարագրենք հանրության մեծամասնության արձագանքը, որի զգալի մասը մեջբերելի չէ… Դրանից հետո նույն Արսեն … Read more

Էդգար Ղազարյանը հիշեցրեց՝ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորված է

Այսօր ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկին, մինչ օրակարգի քվեարկությունը, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հայտարարեց՝ նման հարցերի վերաբերյալ կարծիք հայտնելու համար պետք է հնարավորություն ունենանք լսելու բոլոր պատգամավորների կարծիքները․ «Մենք կարծես թե բոլորի հնարավորությունն ենք լսելու՝ բացի պատգամավոր Արթուր Սարգսյանից, որը որ մինչ օրս հնարավորություն չունի մասնակցելու Ազգային ժողովի աշխատանքներին։ Օրինակ՝ շատ է եղել, կարծում … Read more

ՀՀ հարկատուներն իրավունք ունեն հարցնելու՝ որքանո՞վ են արդյունավետ այդ այցերը Հայաստանի համար, ի՞նչ կոնկրետ օգուտներ են դրանք տալիս պետությանը. «Հրապարակ»

Կարելի էր ուրախանալ, որ ՀՀ ղեկավարն այսքան ակտիվ այցելություններ է անում, եթե այդ այցելություններից գեթ մի չնչին օգուտ ստանար Հայաստանը։ Իրականում՝ հարկատուների հարկերի հաշվին աշխարհով մեկ շրջագայում է՝ 2 շաբաթում 5 երկրում է եղել՝ Բելգիայում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Իռլանդիայում եւ Կամբոջայում, մեկ կանգառ էլ՝ Հնդկաստանում։ ՀՀ հարկատուներն իրավունք ունեն հարցնելու՝ որքանո՞վ են արդյունավետ այդ այցերը Հայաստանի … Read more

Սիսիան-Կապան ավտոճանապարհը երկկողմանի փակ է կցորդիչով բեռնատարների համար

 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:  Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սիսիան-Կապան ավտոճանապարհը երկկողմանի փակ է կցորդիչով բեռնատարների համար։  Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար։  Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր … Read more

Նիկոլ Փաշինյանի խոստովանություն կրծքանշանը

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է մի քանի միջազգային միջոցառման, ներկա եղել մի քանի հավաքական լուսանկարներում։ Դրանցից որեւէ մեկում հնարավոր չէ նկատել մի որեւէ պետության ղեկավարի, որի կրծքին իր պետության քարտեզն է, այն էլ գունեղ։ Փաշինյանն այդ իմաստով գտել է «բացառիկ» եւ «օրիգինալ» լինելու ձեւը։ Բայց, նրա այդ «բացառիկությունը» կամ «օրիգինալությունը» փաստացի Հայաստանն ապալեգիտիմացնելու ձեւն … Read more

Հայաստանում թոշակառուների համար նվազագույն սպառողական զամբյուղը բացարձակ մատչելի չէ. «Փաստ»

Հայաստանի Հանրապետությունում սոցիալտնտեսական իրականության ամենացավոտ և խորքային հիմնախնդիրներից մեկը շարունակում է մնալ ավագ սերնդի կենսամակարդակի և պետության կողմից երաշխավորվող սոցիալական ապահովության միջև առկա ահռելի անդունդը, որն առավել ցցուն է դառնում նվազագույն սպառողական զամբյուղի և կենսաթոշակների չափերի համադրման պարագայում։ Վերջին վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում թոշակառուների համար նվազագույն սպառողական զամբյուղը բացարձակ մատչելի չէ, քանի որ դրա ամսական … Read more