«Այն մարդն էր խոսում, մեզ էլ «փսլնքոտ» էր ասում, որոնց տարիների ընթացքում հիմք է տրվել ընտրակեղծարարության՝ 96 թվականի, մարդկանց ջարդերին, ընդդիմության հետապնդումներին»

«Տիկին Գալստյան, ժողովրդավարական հետընթաց՝ ինչի՞ հետ համեմատած։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների ժողովրդավարությունի՞ց հետընթաց»,- խորհրդարանում իշխող խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին։

ՔՊ-ն, հիշեցնենք, դեմ քվեարկեց  «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների արդյունքում հրապարակված հայտարարության նախագծին։ Այն չընդգրկվեց քառօրյա նիստերի օրակարգում։ Հարցի վերաբերյալ թեժ քննարկում ծավալվեց։

Վոլոդյա Հակոբյանին հատկապես հուզել էր ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի ելույթը լսումների ժամանակ․ «Ընդ որում՝ այս լսումների ընթացքում նաև պարոն Արամ Մանուկյանն էր՝ ՀԱԿ-ի ներկայացուցիչ, խոսում… Այն մարդն էր խոսում, մեզ էլ «փսլնքոտ» էր ասում, որոնց տարիների ընթացքում հիմք է տրվել ընտրակեղծարարության՝ 96 թվականի, մարդկանց ջարդերին, ընդդիմության հետապնդումներին։ Հիմա մեզ ասում են… «փսլնքոտներ»… Դաշնակցություն կուսակցությունը փակած ․․․ այդ մարդու սպիտակ մազերը ավելացել են, ու խելքը չի ավելացել, հասկանում եք։ Կամ իրենց… իրենց կուսակցության երիտասարդներին էլ է ինքը համարում «փսլնքոտ»։ Սիրելի՛ երիտասարդներ, մի հատ ձեր կուսակցականին հլը գնացեք հարցրեք՝ դուք «փսլնքո՞տ» եք իր աչքերում։

Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին ընտրակեղծարարությունը եղել է, հետապնդումները եղել են, ընդդիմության նկատմամբ ջարդերը եղել են, ռազմական տեխնիկան Երևանի փողոցներ հանվել են։ Հիմա եկել են, ասում են՝ բռնաճնշումներ է իրականացնում այս իշխանությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment