Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի «աննկատ» խոստովանությունը․ միակողմանի զիջումները հանգեցնում էին նոր պատերազմի 2025-ի գարնանը. Տաթևիկ Հայրապետյան

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի «աննկատ» խոստովանությունը․ միակողմանի զիջումները հանգեցնում էին նոր պատերազմի 2025-ի գարնանը Դաշտում արդեն քանի օր է քննարկվում ԱԽ նախկին քարտուղարի հոդվածը և դրան հաջորդող հարցազրույցը։ Ես ուզում եմ անդրադառնալ այդ հարցազրույցի աննկատ մնացած, բայց, իմ գնահատմամբ, ամենակարևոր խոստովանությանը։ Երբ Արշալույս Մղդեսյանը հարցնում է, … Read more

«Արյուն, որը դարձավ ռուբին․ բանտային հուշեր». թարգմանական փորձառություն, պատմական հիշողություն և մշակութային երկխոսություն

Իրանագետ և պարսկերենից հայերեն թարգմանիչ Մարիամ Զազյանի անդրադարձը Ալի Խամենեիի հուշերի հայերեն առաջին թարգմանության ստեղծման պատմությանը, վերնագրի ընտրության խորհրդաբանությանը և հայ ընթերցողին իրանական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնելու առանձնահատկություններին։ «Ես այնքան համբերատար կլինեմ, մինչև համբերությունն ինքը գիտակցի, որ ես համբերել եմ մի բանի համար, որն ավելի դառն է, քան հենց ինքը՝ համբերությունը»։ Այս խոսքերը, որոնք արտահայտում են … Read more

Ինչո՞ւ է «Ուժեղ Հայաստանը» բոյկոտել ԱԺ նիստը և ինչքա՞ն կշարունակվի այն․ Արամ Վարդևանյանի պարզաբանումը

«ԱԺ նախագահությունը նիստը վարելու՝ իր բացառիկ լիազորությունների շրջանակում երբ սկսում է կոնկրետ փոքր, միջին այլ տրամագծի քաղաքական օրակարգ սպասարկել, այդտեղ միշտ առաջանում է իրավիճակ, որն այսօր առաջացավ»,-այն, որ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ելույթի ժամանակ «Ուժեղ Հայաստանը» լքեց ԱԺ նիստերի դահլիճը, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես մեկնաբանեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Անդրադառնալով … Read more

«ԳԱԱ-ի հայաստանյան կազմը համալրվել է 12 տարվա ընդմիջումից հետո․ հիմա այն պետք է հզորացնել. «Գիտուժ»»

Ուշ լինի, նուշ լինի․ Ակադեմիան նոր անդամներ ունի ԳԱԱ-ի հայաստանյան կազմը համալրվել է 12 տարվա ընդմիջումից հետո․ հիմա այն պետք է հզորացնել «Գիտուժ» նախաձեռնությունը ողջունում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) կազմի համալրումը։ Ողջունում ենք նաև, որ ընտրության նոր կանոնները թեկնածուների համար սահմանում են հստակ գիտական պահանջներ, մասնագիտական գնահատում և բաց քվեարկություն յուրաքանչյուր թեկնածուի վերաբերյալ … Read more

Սա բացառիկ դեպք է։ Տեսե՞լ եք գործ, որում չկա վկա և տուժող. Չալաբյանը՝ իրեն վերաբերող քրեական գործի մասին

«Այս գործում որևէ ապացույց գոյություն չունի։ Նույնիսկ զարմանում եմ՝ ինչո՞ւ է մեղադրանքի կողմը շարունակում այս գործը, երբ այն պետք է կարճել ապացույցների իսպառ բացակայության պատճառով»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ հարուցված քրեական գործի քննությանը։ Հիշեցնենք, որ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանին մեղադրանք է … Read more

Արջի հանդիպելիս դանդաղ հեռացե՛ք՝ կենդանուն թողնելով ազատ տեղաշարժվելու հնարավորություն

Համացանցում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե ինչպես են Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանում մայր արջին՝ իր ձագերի հետ։Հիշեցնում ենք, որ վայրի կենդանիների, հատկապես ձագերի հետ գտնվող մայր արջի հետ հանդիպումը կարող է վտանգավոր լինել ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների համար։ Հորդորում ենք պահպանել անվտանգության հետևյալ կանոնները․Մի՛ մոտեցեք արջերին և մի՛ փորձեք նրանց լուսանկարել կամ … Read more

Ուսանողի միջազգային օրվան նվիրված համաժողովը մեկ հարթակում համախմբեց Հայաստանի տասից ավելի բուհերի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների

Նոյեմբերի 16-ին Եվրասիա միջազգային համալսարանում (ԵՄՀ) կայացավ «Ուսանողական ինքնակառավարման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում. նոր հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով համաժողովը։ Միջոցառումը կազմակերպել էր ԵՄՀ ուսանողական խորհուրդը՝ նվիրելով այն Ուսանողի միջազգային օրվան։ Համաժողովին մասնակցեցին ավելի քան 20 բուհերի  և մի շարք միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդների նախագահներ և այլ ներկայացուիցիչներ։ Համաժողովը բացեց ԵՄՀ ռազմավարական զարգացման և միջազգայնացման … Read more

«Փաստորեն եկանք հասանք նրան, որ «Օպելի»-ի համբալ վարորդները պետք է չգան Երևան»․ Գևորգ Ստեփանյան

«Ավինյանը նորից մեղադրեց քաղաքացիներին, ասաց՝ մենք ինչ անում ենք, լավ ենք անում, որովհետև դուք թույլ եք տալիս։ Մենք մեր աշխատավարձերը հունվարից բարձրացնելու ենք մինչև 2 մլն դրամ, իսկ ձեզ նոր տուգանքներ ենք անելու, դուք էլի կուլ եք տալու։ Սա այն լռելու, համակերպվելու հետևանքն է։ Երևանցիներն իրենց մաշկի վրա զգում են 100 տոկոս գույքահարկի բարձրացում, աղբահանության … Read more

Կարո՞ղ ենք փրկել արցախյան բարբառը. Տիգրան Դումիկյան

Մեր պապերը կարողացել են սերնդեսերունդ փոխանցել իրենց բարբառները՝ նույնիսկ պատմական հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու։ Իսկ այսօր արցախահայության առջև նույնպիսի մարտահրավեր է ծառացած․ ինչպե՞ս փրկել ոչ միայն բարբառը, այլև այն մշակութային աշխարհը, որը կարող է անհետանալ մարդկանց՝ պատմական միջավայրից զրկվելու պատճառով։

Կան քաղբանտարկյալներ, կա քարոզչական թույն, «իշխանության» կողմից խրախուսվող ատելության խոսք. Արտակ Զաքարյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Իմ տպավորությամբ, Հայաստանի քաղաքական կյանքն ամեն օր արթնանում է միևնույն պարզունակ խնդրով. «ինչպե՞ս անցկացնել սկսված օրը: Ի՞նչ գործիքակազմով ու եղանակով խաբել կամ իմիտացնել՝ իբրև թե ինչ-որ բան է արվում, կամ ինչ-որ բան է նախապատրաստվում: Ինչպե՞ս  մարդկանց ուշադրությունը շեղել «իշխանությունների» համար անցանկալի թեմաներից: Ինչպե՞ս … Read more