Կասկած չկա, որ ռազմական գործողությունների հետնաբեմում ակտիվորեն առաջ է մղվում նաև Իրանի մասնատման ծրագիրը. Վարդան Ոսկանյան

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը Երեկ Իրանի ԻՀՊԿ-ի ռազմական գործողությունների  հաղորդագրությունների մեջ կար մի ուշագրավ կտոր՝ Իրաքի հյուսիսում հրթիռային հարվածներ են հասցվել ահաբեկչական խմբավորումների։ Թեև ուղղակի չի նշվել, թե դրանք կոնկրետ ինչ խմբավորումներ են, բայց  գրեթե կասկած չկա, որ խոսքը գնում է ինչ-որ քրդական … Read more

Զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարած հանցավոր խումբ է բացահայտվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Զինվորի կողքին» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության փոխնախագահ Ա.Թ.-ն ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի վարորդ-տեխնիկ Տ.Ղ.-ի հետ նախնական համաձայնությամբ՝ զինվորական հաշմանդամություն ունեցող մի … Read more

Փարավոն Միրզոյանը՝ ձախ ձեռքով նկարելու, անհատական ցուցահանդեսի ու միջազգային դիպլոմի մասին

Նրա «Վանա կատու» կտավը եւս ձախ ձեռքով է նկարված Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը պարգեւատրվել է RUSSIAN GALLERY XXI միջազգային ամսագրի դիպլոմով՝ ազգային մշակութա-լուսավորչական նախագծերում անձնական ներդրումի համար: Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց նկարիչը: Ամսագրում նաեւ հոդված է տպագրվել «Փարավոն Միրզոյան. ներդաշնակության եւ լռության վարպետը» խորագրով: «Փարավոն Միրզոյանը նկարիչ է, ում համար արվեստը աշխարհաճանաչման միջոց է, … Read more

Ամերիկայի գավաթը վիճարկում են նաեւ Լեւոն Արոնյանը, Սամուել Սեւյանը, Տաթեւ Աբրահամյանն ու Աննա Սարգսյանը

Մարտ 04,2026 12:04 Share Միացյալ Նահանգների շախմատային մայրաքաղաք Սենթ-Լուիսում մեկնարկել է Ամերիկայի գավաթի մրցաշարը, որին մասնակցում են ութական տղամարդ եւ կին շախմատիստներ։ Տղամարդկանց պայքարի մեջ են Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը, կանանց մրցաշարում հանդես են գալիս Տաթեւ Աբրահամյանն ու Աննա Սարգսյանը։ Մրցումային առաջին օրը մեր բոլոր չորս հայրենակիցները ոչ-ոքի են արել։ Ընդ որում, Տաթեւ Աբրահամյանն … Read more

«Իսկ Քոչարյանի սիստե՞մը որն է՝ ինձնից հետո 200 մլն դոլա՞ր, 10 զո՞հ, Ռուբինյանի արձագանքը՝ Արմենուհի Կյուրեղյանի քննադատություններին

«Իսկ Քոչարյանի՞ սիստեմը որն է՝ ինձնից հետո 200 միլիոն դոլար, հա՞, ճիշտ է՝ ինձնից հետո 10 զոհ՝ մարտի 1-ին»,- ԱԺ նիստի ընթացքում  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի քննադատություններին այսպես արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Արմենուհի Կյուրեղյանը, իր ելույթում մասնավորապես խոսելով առողջապահության համընդհանուր համակարգի ներդրման պատճառով առաջացած խնդիրների մասին, հայտարարեց․ «Այս համակարգի գործունեությունն այս իշխանության օրոք … Read more

ԶԼՄ-ները հայտնում են, թե Իրանում նոր գերագույն առաջնորդ են ընտրել Մոջթաբա Խամենեիին՝ Ալի Խամենեիի երկրորդ որդուն

«Իրանն այսօր». Արևմտյան մի քանի ԶԼՄ ևս հայտնում է, որ Իրանում նոր գերագույն առաջնորդ են ընտրել Մոջթաբա Խամենեիին։ Առաջնորդի մյուս թեկնածուներից են եղել Ալիռեզա Արաֆին, Հասան Խոմեյնին: ❗Իրանից պաշտոնական հաստատում դեռ չկա։ 📌Մինչև լուրը կհաստատեն/կհերքեն, կարճ այն մասին, թե ո՞վ է Մոջթաբա Խամենեին 📍Նա Իրանի արդեն նախկին առաջնորդ Ալի Խամենեիի երկրորդ որդին է։ Հիմնականում աշխատել … Read more

Թոփ-50 համալսարաններ ընդունված անձինք հնարավորություն ունեն ազատվել զինծառայությունից․ ԱԺ-ն ընդունեց օրենքը

Քիչ առաջ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել էր՝ նախագծով սահմանվում է աշխարհի թոփ-50 համալսարաններում այս պահին ուսումնառություն անցնող և ապագայում ուսումնառելիք ուսանողներին տալ հնարավորություն ուսումնառության ավարտից հետո, համապատասխան կրթական աստիճանի ավարտից հետո գալ ՀՀ, առնվազն … Read more

Միայն իսրայէլեան օրակարգով չէ, որ կը բացատրուին Իրանի դէմ սանձազերծուած այս պատերազմին հանգամանքները. «Ազդակ»

Իրանի դէմ սանձազերծուած պատերազմը ամբողջ տարածաշրջանը ներքաշեց աննախընթաց տարողութեամբ բռնկումի: Նպատակակէտը, ուրեմն, Իրանի ամբողջական վերափոխումն է, տարածաշրջանին մէջ իր ունեցած դերակատարութեան շրջադարձելով: Նաեւ չինական բեւեռի ձեւաւորման գլխաւոր առանցքակէտ մը չէզոքացնելով: Հետեւաբար, միայն իսրայէլեան օրակարգով չէ, որ կը բացատրուին նորագոյն այս պատերազմին հանգամանքները եւ անպայման Իսրայէլի գերակայութեան չեն յանգիր այս ռազմարշաւին հետեւանքները: Վաղաժամ է անշուշտ այս … Read more

«Մարդը դիակը վերցրած 60 կմ բերում է Մարտունի հերձելու, 6 ժամ սպասում, էլի հետ է տանում, էդ ձև եք ծառայում ժողովրդի՞ն»․ Արման Ղազարյանը վրդովվեց

«Երբ ասում եք՝ Վարդենիսում հիվանդանոց կառուցվում է, ասեմ, որ այդ հիվանդանոցը չի կառուցվում։ Նախագծանախահաշվարկային փաստաթուղթը պատրաստ է, և ասում են՝ հողի խնդիր կա։ Չեմ հասկանում՝ ո՞նց կարող է նախագիծն առանց սեփականության վկայականի կատարվի»,- ԱԺ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը հարցրեց ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածու Վանիկ Օհանյանին։ Պատգամավորը … Read more

Ընտրակաշառք՝ տանիքների ծածկերի տեսքով. «Հրապարակ»

Տավուշի սահմանամերձ Ոսկեպար, Ոսկեվան, Բաղանիս, Կիրանց գյուղերի բնակիչներին հայտնել են, որ առաջիկայում իրենց տների տանիքների շիֆերներով ծածկերը փոխելու են, տեղադրվելու են նոր, մետաղաթիթեղյա ծածկեր։ Գյուղերի վարչական ղեկավարներից տեղեկացա՝ սկզբում հայտնել են, որ փոխելու համար պետք է հաշվառել միայն առանձնատների ծածկերի շիֆերների մակերեսը, սակայն հետո պահանջել են նաեւ տներին կից պահեստների, խորդանոցների շիֆերների ծածկի ընդհանուր մակերեսի … Read more