ՀՀ նոտարական պալատի փոխնախագահ, նոտար Անահիտ Ղազարյանի անունով և նրա լուսանկարով բացվել է WhatsApp հավելվածի կեղծ օգտահաշիվ

Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ նոտարական պալատի փոխնախագահ, նոտար Անահիտ Ղազարյանի անունով և նրա լուսանկարով բացվել է WhatsApp հավելվածի կեղծ օգտահաշիվ։ Այդ օգտահաշվից հաղորդագրություններ են ուղարկվում թարգմանիչներին, գուցե նաև՝ քաղաքացիներին։ Կից ներկայացնում ենք, թե ինչ տեսք ունի կեղծ օգտահաշիվն ու ինչ հեռախոսահամարով է այն բացված։ ❕Տեղեկացնում ենք, որ նոտար Անահիտ Ղազարյանը որևէ առնչություն չունի … Read more

ԱՄՆ 45-ից ավելի ներկայացուցիչներ ստորագրել են ANCA-ի կողմից աջակցվող հայկական խմբակցության նամակը՝ առաջ մղելով հայամետ արտաքին օգնության առաջնահերթությունները

Երկկուսակցական նամակը Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովին կոչ է անում ապահովել Հայաստանի անվտանգության օգնությունը, Արցախի փախստականների օգնությունը, Ադրբեջանի հաշվետվողականությունը և TRIPP-ի վերահսկողությունը   ՎԱՇԻՆԳՏՈՆ, ԿՇ – Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ողջունում է Կոնգրեսի հայկական խմբակցության նամակը՝ աջակցված Ներկայացուցիչների պալատի 45-ից ավելի անդամների կողմից, որով կոչ է արվում Ներկայացուցիչների պալատի Ազգային անվտանգության հատկացումների ենթահանձնաժողովին, Պետդեպարտամենտին և … Read more

Արդարադատության և Ներքին գործերի նախարարությունները, Սահմանադրական դատարանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրաժարվել են հանդիպել միջազգային հեղինակավոր փորձագետների հետ. Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը հայտնում է. «Աշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը։ Արդարադատության և Ներքին գործերի նախարարությունները, Սահմանադրական դատարանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրաժարվել են հանդիպել միջազգային հեղինակավոր փորձագետների հետ։ Այս հրաժարումն արդեն իսկ խոսուն արձանագրում է Հայաստանում ժողովրդավարության … Read more

«Ազատություն մաղթում եմ ոչ միայն քաղբանտարկյալներին, այլ նաև ուզում եմ, որ իմ երկիրն ազատվի»

Դերասանուհի Անաիս Սարդարյանն ինստագրամի իր էջում ուղիղ եթերում անդրադառնալով Տաշիր Գրուպ ձեռնարկության սեփականատեր, «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման վաղվա դատավարությանը՝ ասել է. «Ես հուսով եմ՝ կգտնվի դատավոր այս երկրում, որն արդարացի որոշում կկայացնի, որովհետև վստահ եմ՝ դատավորները հոգու խորքում շատ լավ հասկանում են, որ այս մարդը լավից բացի՝ Հայաստանի համար, իր հայրենիքի … Read more

Որոշում է կայացվել Կատարում գտնվող բոլոր ՀՀ քաղաքացիների համար ապահովել Սաուդյան Արաբիա մուտքի արտոնագրեր

Մերձավոր Արևելքում զարգացումների պայմաններում Դոհայում ՀՀ դեսպանությունը շարունակում է ամենօրյա կապ պահպանել Կատարի Պետությունում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ և ցուցաբերել հնարավոր աջակցություն։ Դեսպանությունում դեսպան Տիգրան Գևորգյանի մասնակցությամբ երկու անգամ կազմակերպվել է հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ։ Քննարկումների և կարիքները գնահատման արդյունքում՝ ԱԳՆ կողմից որոշում է կայացվել Կատարում գտնվող բոլոր ՀՀ քաղաքացիների համար ապահովել Սաուդյան Արաբիա մուտքի … Read more

Հայաստանում Թուրքիայի քաղաքացիների անունով 60 անշարժ գույք է գրանցված

Մարտ 12,2026 20:22 Share Հայաստանում Թուրքիայի քաղաքացիների անվամբ գրանցված է 60 անշարժ գույք։ Այդ մասին հայտնել են Հայաստանի կադաստրի կոմիտեից։ Կոմիտեի էլեկտրոնային արխիվից ստացված տվյալները 2026-ի փետրվար ամսվա դրությամբ են: Կոմիտեից նաև հայտնում են, որ Ադրբեջանի քաղաքացիների անունով գրանցված գույք Հայաստանում չկա։ Հիշեցնենք, որ 2023 թվականին Հայաստանի կադաստրի կոմիտեն հայտնել էր, որ Ադրբեջանի քաղաքացիները 2022-ին … Read more

Հունահռոմեականները պայքարը կսկսեն վաղը

Սերբիայի Զրենինյան քաղաքում վաղվանից մրցագորգը կտրամադրվի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության մասնակիցներին։ Այսօր կայացած վիճակահանությունը որոշել է ըստ քաշային կարգերի մեկնարկային գոտեմարտերի զույգերին։ Վաղը պայքարի մեջ ներգրավվելու են 55, 63, 77, 87, 130 կգ քաշային ըմբիշները։ Հայաստանի հավաքականի տղաների մրցակիցներն են. 55 կգ՝ Մանվել Խաչատրյան-Իվան Ստեֆանսկի (Ուկրաինա) 63 կգ՝ Մաքսուդ Սուլթանով (Ուկրաինա)-Արմեն … Read more

Վերականգնումից հետո վերաբացվել է Փարիզի Սուրբ Խաչ հայ կաթողիկէ եկեղեցու Սուրբ Աստվածածնի մատուռը

Մարտի 11-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Փարիզի Սուրբ Խաչ հայ կաթողիկէ եկեղեցու Սուրբ Աստվածածնի մատուռի բացմանը նվիրված հանդիսավոր արարողությանը։ Մատուռի վերականգնման աշխատանքներն իրականացվել են Փարիզի քաղաքապետարանի կողմից՝ Փարիզի պաշտամունքային շենքերի վերականգնման ծրագրի շրջանակում և բարերարների աջակցությամբ։ Բացման խոսքով հանդես է եկել Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերապայծառ Եղյա եպիսկոպոս Եղիայանը: Միջոցառմանը … Read more

«Կրկին մերժում են ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին տրվող աջակցությունը». Մարիա Զախարովա

Sputnik Armenia. «Օգնությունից հրաժարվելը հասկանալի կլիներ, եթե այն այլևս պետք չլիներ». ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ՌԴ-ից Լեռնային Ղարաբաղի բնակիչներին մարդասիրական օգնությունից Երևանի հրաժարվելու մասին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ խոսել է ՀՀ–ից ներկայացված պատճառի մասին. «ՀՀ իրավական նորմերը սահմանափակում են նվիրատվությունները, ինչպես նաև բարեգործությունը նախընտրական շրջանում»: Մոսկվան պարզաբանումներ է խնդրել հայկական կողմից, … Read more

«Հայերին՝ որպես պատանդ Ադրբեջանում պահելը վիրավորանք է ազգային արժանապատվությանը, իսկ ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում, սա ազգային ողբերգություն է»․ Ֆիլիպ Քալֆայան

«Այս դատավարությունների մասին միշտ ասել եմ՝ եթե ուզում ենք արագ լուծել խնդիրը, ապա լավագույնը քաղաքական, դիվանագիտական ճանապարհն է։ Դժբախտաբար, ինչպես բոլորդ գիտեք, իրական գործողություններ չեն ձեռնարկվում հայկական կառավարության կողմից հայ բանտարկյալների ազատ արձակումը պահանջելու համար։ Փաստացի սա դրամա է, ազգային ողբերգություն, որովհետև հայ բանտարկյալներին՝ որպես պատանդ Ադրբեջանում պահելը վիրավորանք է հայերի ազգային արժանապատվության հասցեին»,-հարցին՝ ի՞նչ … Read more