Որոշում է կայացվել Կատարում գտնվող բոլոր ՀՀ քաղաքացիների համար ապահովել Սաուդյան Արաբիա մուտքի արտոնագրեր

Մերձավոր Արևելքում զարգացումների պայմաններում Դոհայում ՀՀ դեսպանությունը շարունակում է ամենօրյա կապ պահպանել Կատարի Պետությունում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ և ցուցաբերել հնարավոր աջակցություն։

Դեսպանությունում դեսպան Տիգրան Գևորգյանի մասնակցությամբ երկու անգամ կազմակերպվել է հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ։

Քննարկումների և կարիքները գնահատման արդյունքում՝ ԱԳՆ կողմից որոշում է կայացվել Կատարում գտնվող բոլոր ՀՀ քաղաքացիների համար ապահովել Սաուդյան Արաբիա մուտքի արտոնագրեր, ինչը ստացվել է ԱԳՆ և դեսպանության աշխատանքների արդյունքում։

Մարտի 12-ին Դոհայում ՀՀ դեսպանությունը ՀՀ քաղաքացիների համար կազմակերպել է Կատարից անվճար տեղափոխում Օման, ինչի մասին տեղեկացվել են ՀՀ բոլոր քաղաքացիները։ Այս հնարավորությունից օգտվել է ՀՀ 10 քաղաքացի, այդ թվում՝ առողջական խնդիրներ ունեցողներ և տարեցներ։ Կատարում ՀՀ դեսպան Գևորգյանը ՀՀ քաղաքացիներին ուղեկցել է դեպի Սաուդյան Արաբիայի սահման:

Կատարի Պետությունում գտնվող Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի համար ևս տրամադրվել են Սաուդյան Արաբիա մուտքի արտոնագրեր` Հայաստան վերադարձի համար։

 

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment