Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ նոտարական պալատի փոխնախագահ, նոտար Անահիտ Ղազարյանի անունով և նրա լուսանկարով բացվել է WhatsApp հավելվածի կեղծ օգտահաշիվ։
Այդ օգտահաշվից հաղորդագրություններ են ուղարկվում թարգմանիչներին, գուցե նաև՝ քաղաքացիներին։ Կից ներկայացնում ենք, թե ինչ տեսք ունի կեղծ օգտահաշիվն ու ինչ հեռախոսահամարով է այն բացված։
❕Տեղեկացնում ենք, որ նոտար Անահիտ Ղազարյանը որևէ առնչություն չունի այդ օգտահաշվի և դրանից ուղարկված հաղորդագրությունների հետ։
🔈Խնդրում ենք լինել ուշադիր և չդառնալ խաբեության զոհ։
ՀՀ նոտարական պալատ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: