Փաշինյանը Կոնջորյանի տան կոռուպցիոն թեմայի վերաբերյալ հարցին ագրեսիվ պատասխան էր տվել, թե «մակուլատուրան տպում, բերում եք, տարեք իրավապահներին տվեք»։ Տրված են, և իրավապահները մակուլատուրան ուսումնասիրում են. «Ժողովուրդ»
ՀՀ դատախազությունը «Հետք»-ի հրապարակումն ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնապես տեղեկացավ, որ Առինջի կառուցապատման աղմկահարույց գործով ստուգողական գործողություններ են ընթանում․ «մակուլատուրան ստուգվում է»։ Խոսքը վերաբերում է այն աղմկահարույց պատմությանը, որի շրջանակում բացահայտվել էր Առինջում կառուցապատված թաղամասի կոռուպցիոն շղթան։ Ըստ հրապարակման՝ Առինջում «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի կառուցած թաղամասում ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դեռևս … Read more