Կցանկանայի կարողանալ իմ երկրում էլ մարդկանց ստիպել թողնել ծխելը․ Էրդողանը՝ Իտալիայի վարչապետի չծխելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ կցանկանար կարողանալ իր երկրում էլ մարդկանց ստիպել թողնել ծխելը։

«Հրաշալի է։ Կցանկանայի կարողանալ իմ երկրում էլ մարդկանց ստիպել թողնել ծխելը»,- ասել է Էրդողանը՝ ի պատասխան լրագրողի դիտարկմանը, որ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է ծխելը թողնելու մասին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էրդողանը խորհուրդ է տվել Մելոնիին թողնել ծխելը։

Leave a comment