«Գզոյանի հարկադրված հրաժարականի մասին տարբեր վերլուծություններում բացակայում է մի այլ կարեւոր միջազգային արձագանք, որը, թվում է, որ վրիպեց մեր հասարակության աչքից». Սուրեն Մանուկյան

Պատմաբան Սուրեն Մանուկյանը գրում է.

«Նկատեցի որ, ՀՑԹԻ տնօրեն Է․ Գզոյանի հարկադրված հրաժարականի մասին տարբեր վերլուծություններում բացակայում է մի այլ կարեւոր միջազգային արձագանք, որը, թվում է, որ վրիպեց մեր հասարակության աչքից։

Բացի անհատ գիտնականներից, նաեւ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը (International Network of Genocide Scholars), ոլորտի խոշորագույն կազմակերպությունը մարտի 13֊ին հայտարարություն է տարածել, որում Գործադիր խորհուրդն իր խորին մտահոգությունն է հայտնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենի պաշտոնից դր․ Էդիտա Գզոյանի հեռացման կապակցությամբ եւ վերահաստատում է, որ ցեղասպանության հիշողությանը և հետազոտությանը նվիրված հաստատությունները պետք է զերծ մնան քաղաքական միջամտությունից՝ ապահովելով պատմական ճշմարտության և գիտական ուսումնասիրության անկախությունը»։

Ամբողջական մեկնաբանությունը՝ այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment